f

Անկախ

Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման. Վահե Հովհաննիսյան


Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կենցաղային ժողովուրդները նաև այսպես են տարբերվում լուրջ պետության ունակ ժողովուրդներից։

Այն, որ Արոնյանը լքել է Հայաստանը, հանգիստ ընդունվում է և փորձ չի արվում հասկանալու ո´չ պատճառները, ոչ էլ հետևանքները։ Բայց այ, Մամեդյարովին ջախջախելը ազգային պարծանք է։ Արոնյանը բազմաթիվ անգամ հաղթել և պարտվել է արդբեջանցի ուժեղագույն շախմատիստներին. դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Զուտ մարդկայնորեն ուզում ես հասկանալ, թե ոգևորվածները, այնուհանդերձ, ինչպե՞ս են պատկերացնում «ջախջախել»-ը՝ մատ անելուց հետո սեղանը գլխի՞ն տվեց, թե հետո «իջավ մեջքին»։

Այս թերևս թեթև օրինակը բերում եմ մի պարզ պատճառով. մեր հասարակությունը աճ չի ցույց տալիս՝ նույնիսկ այսքան բան վերապրելուց հետո։

Մենք կարող ենք ազգային հպարտություն ապրել, որ Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին, ըմբշամարտիկը տատամիի վրա շպրտեց ադրբեջանցի մրցակցին, թեքվոնդոյիստը քացով նոկաուտ արեց և այլն։ Բայց մենք կարող ենք ռեակցիա չտալ, երբ նույն օրը Ալիևը ողջ հայ ժողովրդին ասում է «խելոք մնացեք, գլուխներդ կջարդեմ»։ Մենք պատրաստ ենք ազգովի թաքնվել ռեստորաններում, երբ Ալիևն ասում է՝ մոռացե´ք Ղարաբաղը, չկա նման հարց։ Մենք կարող ենք կուլ տալ, երբ Ալիևը ծաղրում է մեզ, իր հետ բանակցողին որակում է «հարբած ծաղրածու», և մենք չունենք մտածողության նվազագույն որակներ, որ փոխենք բանակցողին ու նոր բանակցող կարգենք՝ չպարտված մեկին։

Մենք կարող ենք ոգեշնչվել մեր մի սպորտսմենի՝ ադրբեջանցուն հաղթելու փաստից, բայց որպես ազգային պահանջ չդնենք բացահայտել ճշմարտությունը՝ ինչո՞ւ իշխանությունը հրաժարվեց պատերազմը շուտ դադարեցնել։ Բոլոր ադրբեջանցի սպորտսմեններին հաղթելու դեպքում նույնիսկ մենք կստանանք մի ավել միավոր կամ մի մեդալ, իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու պատճառով մենք ունեցանք 2 հազարից ավել լրացուցիչ զոհ, 5 հազարի չափ վիրավոր, կորցրել ենք քաղաքներ ու գյուղեր։

Ո՞րն է հայ ժողովրդի ռեակցիան, երբ իրեն ծաղրում են։ Մոռանանք բոլոր քաղաքական ուժերին՝ նախկին, ներկա և գալիք նախագահներին. ի՞նչ ռեակցիա ենք տալիս մենք, որպես ազգ, երբ մեզ ծաղրում են։ Հարյուրավոր հազարները գնում են ընտրատեղամաս և քվեարկում այն անձի/անձանց օգտին, որոնց պատճառով մենք հայտնվել ենք հարբած ծաղրածուի դերում, որին այսօր կարող են անպատիժ վիրավորել ու սպառնալ։ Սա առո՞ղջ հասարակական ռեակցիա է։

Պետք չէ բարդ պատասխաններ, բարդ տարբերակներ փնտրել։ Նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում եղել է ազգային և անհատական արժանապատվություն։ Մենք ինչո՞ւ ենք մեզ այսպես պահում։ Պետք չէ թաքնվել նաև «ազգային արժանապատվության» ավելի վերացական ձևակերպման տակ. կա նաև անհատական արժանապատվության պարզ խնդիր։ Որպես քաղաքացի և որպես հասարակություն մենք ունենք մեր անելիքը՝ թույլ չտալ, որ մեզ ծաղրեն։ Ես, անգամ, հունիսի քսանի արդյունքներից հետո, վստահ եմ, որ մենք ունենք ազգային ռեսուրս՝ արժանապատիվ վերելքի համար։

Մենք միայն պետք է սկսենք հարցերը ավելի պարզ ձևակերպել, գտնենք ճիշտ բանաձևերը՝ մեր երկրում վերջապես փոփոխություններ սկսելու համար։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին