f

Անկախ

Հիմա բանակցության գնալը կնշանակի զիջել բավական լուրջ դիրքեր. կա մտավախություն, որ ՀՀ իշխանությունը կբավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները. Արթուր Ղազինյան


Հիմա նպատակահարմար չէ հանդիպում ունենալ Ադրբեջանի հետ և բովանդակային բանակցություններ վարել Արցախի հակամարտության կարգավորման համար, ՀՀ-ն գտնվում է բավական թույլ վիճակում, բանակցային դիրքերը թուլացած են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել, «ինչը փաստում է, թե Հայաստանն ընդունել է Ադրբեջանի օրակարգը»:

«Հիմա գնալ բանակցության, կնշանակի՝ զիջել բավական լուրջ դիրքեր և վտանգներ առաջացնել Հայաստանի ու Արցախի անվտանգության ու տարածքային ամբողջականության համար»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ալիևի հետ հնարավոր հանդիպմանը պատրաստ է տանել ականապատ տարածքների քարտեզները՝ գերիների վերադարձի համար, Ղազինյանը նշեց, թե դա նոնսենս է, քանզի գերիների վերադարձն ամրագրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: «Ստացվում է՝ Ալիևը փորձում է մեզ վրա վաճառել մի բան, որն ինքը պարտավոր էր տալ առանց որևէ նախապայմանի»,-ասաց նա՝ նշելով, թե այս դեպքում անհասկանալի է դառնում ՀՀ իշխանության վարքագիծը:

«Մենք բազմիցս հայտարարել ենք և հիմա էլ պնդում ենք, որ ՀՀ իշխանության գործողությունները հակասում են ՀՀ ազգային և պետական շահին, և նրանց ամենօրյա գործունեությունը վտանգ է ներկայացնում մեր պետության և ժողովրդի համար»,-ասաց Ղազինյանը՝ ընդգծելով՝ այսօրվա իշխանությունն ունակ չէ բանակցություններ վարել:

«Մենք ոչինչ չունենք առաջարկելու այս պահին, վիճակը բարդ է: Այն ժամանակ ունեինք բավական շահեկան դիրքեր, ի՞նչ ունենք հիմա, կարծես թե ոչ մի բան: Կա մտավախություն և հիմնավորված տագնապ, որ ՀՀ իշխանությունները կբավարարեն Ադրբեջանի բոլոր պահանջները»:

Ըստ Ղազինյանի՝ մենք չենք հատել անվերադարձելիության կետը, և եթե կարողանան որքան հնարավոր է շուտ փոխել իրավիճակը ՀՀ-ում և ձևավորել ՀՀ ազգային և պետական շահի վրա գործող ուժեղ իշխանություն, հնարավոր կլինի որոշ բաներ վերականգնել:

Ինչ վերաբերում է փողոցային պայքարի մեկնարկին, Ղազինյանը հստակ ժամկետ չնշեց՝ երբ կմեկնարկեն, բայց հայտարարեց՝ փողոցով եկած իշխանություններին պետք է հեռացնել փողոցով:

Արթուր Ղազինյան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին