f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Կարեն Անդրեասյանը չէր բարեհաճել ներկա գտնվել


Որպեսզի պատկերացնենք, թե ինչ որակի իշխանություն ունենք եւ նա ինչպես է վերաբերվում բոլոր երկրներում ամենաանհրաժեշտ ու կարեւոր ինստիտուտներից մեկի` փաստաբանության նկատմամբ, բավական է ընդամենը մի փաստ.

Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացավ Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանի երդման արարողությունը, որին ներկա էին փաստաբաններ, դատավորներ, իրավապահ համակարգից գործընկերներ, լրագրողներ: Թվում էր` պետք է ներկա լինի նաեւ կառավարության որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ:

Կարող էր լինել անձամբ վարչապետը, եթե այնքան քաղաքակիրթ լիներ, որ հասկանար փաստաբանության դերն ու նշանակությունը, որը ժամանակին նաեւ իրեն է պաշտպանել եւ վատ չի պաշտպանել: Գոնե կարող էր ներկա գտնվել փոխվարչապետներից որեւէ մեկը, ծայրահեղ դեպքում` նախարարներից մեկ-երկուսը: Որպեսզի հանրությանն ազդակ ուղարկեին, թե ինչ կարեւոր գործ են անում փաստաբանները եւ իրենք միայն պատժիչ համակարգերը չեն խրախուսում, նաեւ` մարդու պաշտպանությունն են կարեւորում:

Սակայն կառավարությունից ոչ մեկը չկար: Ներկա էր ՀՔԾ պետ, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը եւ արդարադատության փոխնախարարներից մեկը: Անգամ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չէր բարեհաճել ներկա գտնվել: Մինչդեռ նախորդ օրը` Անդրեասյանը հոկտեմբերի 4-ին ներկա էր գտնվել ֆրանսիական համալսարանում տեղի ունեցած «Իրավունքի գիշեր» միջոցառմանը, անգամ ելույթ էր ունեցել: 

Պարզ է, որ այն իշխանությունը, որն ամեն օր մարդու իրավունքներ է ոտնահարում եւ ամբողջ հոգով ատում է իրեն քննադատողներին, չի կարող նորմալ վերաբերվել մարդու իրավունքները պաշտպանող փաստաբանների նկատմամբ, ովքեր երբեմն նաեւ համարձակություն են ունենում քննադատելու իրենց սխալները:

 

Կարեն Անդրեասյան Փաստաբանների պալատ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին