Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայնաված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։
Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջինն է։
Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին։
Նա խոստովանել է, որ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Արմավիրի մարզում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Թմրամիջոց մեքենայում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը
Կարդացեք նաև
- Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
- #Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
- Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները