Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բաց է թողել նոր ֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել է իր ընտրյալը ՝ դերասան Բեն Աֆլեքը: Գրում է Gazeta.ru-ն։
Ջորջ Քլունիի նոր ֆիլմի առաջին պրեմիերային, որը ամբողջ աշխարհում վարձույթում կհայտնվի 2021 թվականի դեկտեմբերի 22-ին, Աֆլեքը միայնակ, առանց սիրելիի ուղեկցության է ներկա գտնվել։
Ինչպես նշում է The Sun պարբերականի աղբյուրը, դա տեղի է ունեցել Ջեյ Լոյի և Քլունիի միջև ծագած հակամարտության պատճառով:
«Ջորջ Քլունիի և Ջենիֆեր Լոպեսի հարաբերություններն անհաջող են ավարտվել «Տեսադաշտից դուրս» ֆիլմի նկարահանումներ ընթացքում։ Նրանք չէին կարողանում միմյանց հանդուրժել: Ծիծաղելի է, որ Բենը նկարահանվել է Ջորջի հետ, և, իհարկե, Ջեյ Լոն չէր կարող կարմիր գորգի վրա Ջորջի և Ամալի կողքին նկարահանվել», - ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով Քլունիի կնոջը:
Ըստ Բենի և Ջենիֆերի ծանոթի՝ այդ կամուրջները «նորից կառուցելու կարիք ունեն»:
Ընդ որում՝ նույն օրը Լոպեսը և Աֆլեքը միասին ֆիլմի մեկ այլ ոչ հանդիսավոր ցուցադրման են ներկա գտնվել:
Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը անսպասելի հայտարարություն էր արել իր կարիերայի մասին: Նա հայտարարել էր, որ իրեն օտար է զգում Հոլիվուդում