f

Անկախ

Հայազգի գիտնականը՝ Նոբելյան մրցանակակիր․ ո՞վ է նա և ինչի՞ համար է  մրցանակի արժանացել


Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհման մասին լուրն այս տարի հայազգի լսարանն առանձնակի ոգևորությամբ է կարդում ու տարածում։ Պատճառը մրցանակակրի ազգանվան -ՅԱՆ մասնիկն է։ Ֆիզիոլոգիայի կամ  բժշկության ոլորտում  2021-ի Նոբելյան դափնեկիրներն  են գիտնականներ  Դևիդ Ջուլիուսը և Արտեմ Փաթափությանը։ 

Եվ չնայած աշխարհը նրանց ճանաչում է որպես ամերիկացի գիտնականներ, հայերս հպարտություն ենք զգում, որ հայկական արմատներով գիտնականը Նոբելյան մրցանակի է արժանացել։ Փաթափությանը նոբելյան մրցանակակիր առաջին հայն է։  Իսկ նրա հաջողությունը կարող է ոգևորող լինել հայ գիտաշխատողների համար, որոնք, չնայած սուղ ֆինանսավորմանը, շարունակում են իրենց ներդրումն ունենալ համաշխարհային գիտության զարգացման գործում։ 

Ջուլիուսի և Փաթափությանի  հետազոտություններն օգնում են հասկանալ, թե մարդն ինչպես է զգում իր շրջակա աշխարհը։ Ավելի հստակ՝ Նոբելյան մրցանակի այս գիտնականներն արժանացել են բացահայտման համար, թե ինչպես են սկսում գործել նյարդի ազդակները, որ զգան ցավը և ջերմությունը։ Գիտնականների հայտնագործությունը որակվել է որպես հեղափոխական բժշկության զարգացման հարցում։ Այն կնպաստի մի շարք հիվանդությունների և տրավմաների բուժմանը։

Հայտնագործության մասին

 Մարդկությանը հուզող մեծագույն «գաղտնիքներից» է այն, թե ինչպես ենք մեզ զգում մեզ շրջապատող աշխարհը։ Զգայարանների գործունեության հիմքում ընկած մեխանիզմները հետաքրքրել են մարդուն հազարամյակներ շարունակ։ Օրինակ՝ ինչպես է աչքը «որսում» լույսը, ինչպես է ձայնային ալիքը ազդում ներքին ականջի վրա, ինչպես են տարբեր քիմիական բաղադրիչներ ազդում մեր քթում և բերանում առկա  ռեցեպտորների վրա՝ առաջացնելով հոտի և համի զգացողություն։ Մենք ունենք նաև աշխարհը զգալու այլ տարբերակներ։ Օրինակ՝ պատկերացրեք, որ ամառային մի օր խոտի վրա   քայլում եք ոտաբոբիկ։ Այդ պարագայում կզգաք արևի ջերմությունը, օդի մեղմ տատանումները  և  խոտը՝ ձեր ոտքեր տակ։ Ջերմության,  հպման և շարժման այս զգացողությունները կարևոր են մշտապես փոփոխվող միջավայրին հարմարվելու համար։

1944թերկու գիտնականներ բժշկագիտության  ոլորտի Նոբելյան մրցանակի են արժանացել տարբեր տիպի նյարդային մանրաթելեր հայտնաբերելու համար, որոնք արձագանքում են տարբեր  արտաքին գրգիռների։ Այն ժամանակից ի վեր համարվում էր, որ մեր նյարդային բջիջները մեծապես «մասնագիտացած են» տարբեր արտաքին գրգիռներ բացահայտելու և ուղեղին փոխանցելու համար, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք ընկալել մեզ շրջապատող աշխարհը։ Սակայն մինչ այս հասկանալի չէր, թե ջերմային և մեխանիկական ազդակներն ինչպես են վերափոխվում էլեկտրական իմպուլսների նյարդային համակարգում։ Ջուլիուսի և Փաթափությանի հայտնագործությունը տալիս է այս հարցի պատասխանը։

Այս գիտնականների տասնամյակների ուսումնասիրությունների արդյունքը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է ջերմությունը, սառնությունը և մեխանիկական ուժը նյարդային ազդակներ առաջացնում, որն էլ հնարավորություն է տալիս մեզ ընկալել մեզ շրջապատող աշխարհը և հարմարվել դրան։ 

Ո՞վ է Արտեմ Փաթափությանը

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967թ․, Բեյրութի մայրաքաղաք Լիբանանում։ Նրա ծնողները ազգությամբ հայեր են։ Սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Իսկ 1986թ․ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա ընտանիքի հետ  արտագաղթել է ԱՄՆ։ Այստեղ Փաթափությանը բակալավրի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ արդեն թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիաների ինստիտուտում։

Ներկայում ղեկավարում է SCRIPPS գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիան»:

Հայազգի գիտնականը Հայաստանում եղել է 2016-ին, հանդիպումներ է ունեցել ոլորտի գիտնականների հետ, դասախոսությամբ հանդես եկել ԵՊԲՀ-ում։ Նոբելյան կոմիտեի հայտարարությունից հետո ԵՊՀ-ն և ԵՊԲՀ-ն հայտարարել են հայազգի նոբելյան մրցանակակրին հյուրընկալելու մտադրության մասին։

Հայազգի գիտնականին Հայաստանում հյուրընկալելու ակնկալիք է հայտնել նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով Փաթափությանին։ «Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը:

Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով»,- ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Նշենք, որ բժշկության ոլորտում հայտնագործությունների համար Նոբելյան մրցանակ  շնորհվում է 1901 թվականից: Առաջին դափնեկիրը գերմանացի բժիշկ, մանրէաբան և իմունոլոգ Էմիլ Ադոլֆ Ֆոն Բերինգն է, որը դիֆթերիայի դեմ պատվաստման միջոց է մշակել:

 

գիտություն Նոբելյան մրցանակ խմբագրի ընտրանի Արտեմ Փաթափության Աշխարհում

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին