Դիտորդական կետերում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ապահովում են տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գիշերային ծառայություն իրականացնելու համար խաղաղապահ զորախմբի ռուս զինվորականներն անդրադարձնող տարրերով «Ռատնիկ» կոստյումներ են կրում: Դիտորդական կետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան էլեկտրական սնուցման սարքերով:
«Ցուցադրում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը: Ապահովում ենք տարանցիկ երթեւեկության անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր ավտոմեքենա ենթակա է ստուգման: Ծառայությունն իրականացվում է ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: Գիշերը մեր հագուստը լույսն արտացոլող տարրեր է պարունակում` ճանապարհին անվտանգ ծառայության իրականացման համար»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիպսկին:
Ընթացիկ իրավիճակի վերահսկման համար բոլոր դիտակետերը հագեցած են արտաքին տեսահսկման գմբեթավոր տեսախցիկներով: