f

Անկախ

Անհերքելի ապացույցները ներառում են նաև ոստիկանների մասին տվյալներ, ովքեր կատարել են հանցագործությունը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

6 հոկտեմբերի, 2021թ.

Դիմում-Ահազանգ

Հարգելի պարոն Թաթոյան, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ դատախազին, ՀՀ ՀՔԾ պետին ներկայացրել եմ Հաղորդում հանցագործության մասին հետևյալի` 2021 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 8-ի սահմաններում ոստիկանների կողմից իմ նկատմամբ ապօրինի գործողությունների (ապօրինի անձնական ազատությունից զրկում, բռնության գործադրում, մարդու արժանապատվության նվաստացում և խոշտանգում) փաստերի վերաբերյալ, որում նաև առկա էր անհերքելի ապացույցներ կատարված հանցագործության վերաբերյալ: Անհերքելի ապացույցները ներառում են նաև ոստիկանների մասին տվյալներ, ովքեր կատարել են հանցագործությունը  (տես` https://www.youtube.com/watch?v=Qi9lPpzegA ):

Սակայն առայսօր հարուցված չէ քրեական գործ:

Սույն Դիմում-ահազանգով հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված Հաղորդումը հանցագործության մասին չի սպառել օրենքով սահմանված ընթացակարգը: Այսինքն՝ ՀՀ իրավապահ մարմինները դրսևորում են հանցավոր անգործություն: Ինձ հայտնի է, որ ՀՀ ոստիկանությունը նախապատրաստել էր նյութեր, որի շրջանակներում ոստիկանների կոմից ինձ պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ տրամադրվել է Դատաբժշկական փորձանքննության ենթարկվելու մասին որոշում: Այդ որոշումը ի կատար է ածվել, սակայն ՀՀ ոստիկանությունը առայսօր քրեական գործ չի հարուցել: ՀՀ դատախազությունը իր վրայից գցելով (ցրելով) Հաղորդմանս ընթացք տալու պարտականությունը այն ուղարկել է ՀՀ ՀՔԾ: ՀՀ ՀՔԾ-ն ևս դրսևորելով հանցավոր անգործություն չի՛ հարուցել քրեական գործ, չի՛ ճանաչել ինձ տուժող և չի՛ ներգրավվել ապօրինություններ գործած ոստիկաններին որպես մեղադրյալներ:

Երեկ` 05.10.2021 թվականին, ՀՀ ՀՔԾ-ից մի քննիչ` Մաիլյան ազգանունով, բացատրություն ստանալու նպատակով ինձ հրավիրել էր հարցաքննության, սակայն այդ բացատրություն ստանալու հարցաքննությունը նա ցանկանում էր օգտագործել ի հովանավորչություն հանցագործություն կատարած ոստիկանների: Իմ պնդմանը, որ ՀՀ ՀՔԾ-ն չի կատարում օրենքով սահմանված իր առաքելությունը և դա պետք է արձանագրվի իմ բացատրության մեջ՝ քննիչ Մաիլյանը ոչ միայն հրաժարվեց արձանագրել, այլև հակառակը՝ նա շարադրել էր իր ցանկությունները, որի վրա ես գրիչով խաչ եմ քաշել: Այդ լկտի, անպատկառ համառությամբ քննիչը փոխարենը արձանագրեր ինչ ասում էի, կրկին լրացրեց իր ցանկությունների արձանագրությունը:

Ինձ առաջարկում էր, որ ես այն ստորագրեմ, երբ ես փորձեցի պատռել թուղթը նա խլեց այն իմ ձեռքից: Ես անմիջապես զանգահարեցի ոստիկանություն և հայտնեցի այդ մասին: Այսինքն ակնհայտ էր, որ քննիչը կատարում էր պատվեր և այդ պատվերի շրջանակում իր ջանասիրությունը պետք է ապացույցի տեսքով տրամադրեր իր վերադասին, հավանաբար, որ նա էլ տրամադրեր Հայաստանի թշնամիների գործակալներին, քանի որ հասկանալի է՝ իմ կողմից չստորագրված, խզբզված այդ թղթերը չեն կարող ունենալ իրավական հետևանքներ: ՀՀ իրավապահ մարմինների գործելակերպը ահազանգող ցածր անգրագետ մակարդակի է իջեցվել: Ահաբեկչության և անպատժելիության մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում շարունակաբար խախտում է իմ հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը ահազանգում եմ, որ տեղի է ունենում իմ հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական բնույթ ունեցող ոտնահարումներ: Այն իրականացնողները ոստիկաններներն են, այն հովանավորողները՝ ՀՀ ՀՔԾ-ն է, տեղի ունեցած հանցագործությունների վրա աչքը փակողը՝ ՀՀ դատախազությունն է, իսկ պատվիրատուն թշնամի երկրներ` Թուրքիայի և Ադրբեջանի գործակալներն են, որոնք զավթել են Հայաստանում իշխանությունը:

Մասնավորապես պատվիրատու է հանդես գալիս` Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Զարուհի Փոստանջյան բաց նամակ Արման Թաթոյան Նիկոլ Փաշինյան ՀՀ Ոստիկանություն

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին