Քոչարյանակաները ու Սերժակաները իրար միս են ուտում՝ մոռանալով, որ ժողովուրդի մեծ մասը չի ուզում ոչ մի նախկին Նախագահի վերադարձը։
Չեն գիտակցել, որ մարդիկ նրանց ընտրել են Գերագույն դավաճան վիժվածքին մերժելուց ու ատելուց ելնելով, և ոչ նրա համար, որ նրանց հարգում, վստահում կամ սիրում են։ Նույնը նաև հակառակը. կապիտուլյանտ սրիկային շատերը հիմարաբար ընտրեցին նախկին նախագահների հանդեպ ատելություն ունենալուց ելնելով։ <<Առանց նիկոլ Հայաստան>> կարգախոսը վերածվել է <<առանց Սերժի ու նիկոլի Հայաստան>> կամ <<առանց Քոչարյանի ու նիկոլի Հայաստան>>։ Անցել են իրենց սովորական քաղաքական թոհուբոհին։ Մարդիկ մոռացել են կարևորագույն սկզբունքը. չի կարող Հայրենիքը դավաճանած ու կապիտուլացիայի տարած ղեկավարությունը շարունակել երկիրը կառավարել, դա պարզապես անթույլատրելի է ամեն պարագայում։
Դա պատվի ինքնասիրության հարց է։ Այս սկզբունքը մոռանալով ամեն մեկը մտել է իր կուսակցության ճամբար և մյուս ճամբարին քար է շպրտում։
Թող հիշեն, որ արտաքին ուժերը բոլորին ստիպեցին գնալ ընտրությունների, որպեսզի իրավիճակը հանդարտվի։ Դա ոչ մի ներքին ուժի թելադրանքը չէր։ Թող չմոռանան նաև այն, որ եթե նիկոլի դեմ բնական ատելությունը չլիներ նրանք հիմա ընդհանրապես չէին էլ տեղ ունենա ԱԺ-ում։