f

Անկախ

«Փաստ». Ի վերջո, ի՞նչ պետք է անի հեռավար եղանակով աշխատողը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել աշխատող քաղաքացիների համար պատվաստման սերտիֆիկատի կամ 14 օրը մեկ COVID19-ի բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ տեստի ներկայացման պարտադիրությունը: «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք հեռավար աշխատողներին ևս վերաբերում է առողջապահության նախարարի հրամանը:

Մեր հարցման հաջորդ օրը տարածվեց հաղորդագրություն, որ անցկացվել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկում, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են, որ հանրային առողջության և համաճարակաբանության տեսանկյունից հեռավար աշխատողներին բացառությունների ցանկում ներառելը նպատակահարմար չէ»:

Միևնույն ժամանակ, մենք ստացել ենք նաև մեր հարցման պատասխանը, ուր մասնավորաբար գրված է. «Այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքն իրականացնում է հեռավար եղանակով, ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ օրը (ընդգծումը մերն է-խմբ.), և հաջորդիվ՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ»։

Ուշադրություն դարձրեք «հեռավար եղանակով» ու «աշխատավայր ներկայանալու օրը» արտահայտությունների համադրմանը: Հեռավար եղանակով աշխատողը, որպես կանոն, աշխատավայր չի ներկայանում, առավել ևս, եթե աշխատավարձն էլ ստանում է անկանխիկ: Այսինքն, ըստ այս պատասխանի, ստացվում է, որ հեռավար եղանակով աշխատողը չի ներկայացնում նշյալ փաստաթղթերը, եթե ԱՇԽԱՏԱՎԱՅՐ չի ներկայանում: Սա՝ ԱՆ գրության տրամաբանությամբ: Այդ դեպքում, ի՞նչ էր նշանակում վերը նշված պաշտոնական հաղորդագրությունը, արդյո՞ք չկա հակասություն: Մի խոսքով, հերթական անգամ գործ ունենք ոչ թե պարզ ու հստակ պատասխանի, այլ նոր հարցեր առաջացնող գործելաոճի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

պատվաստումներ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին