Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։
Պալատի բակում հնչեցին Հայաստանի ու Իտալիայի օրհներգերը, որից հետո Հայաստանի դրոշն իջեցվեց պալատի վրայից։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով ժամանել է Իտալիա։