f

Անկախ

Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է․ ՀՀ-ում Սլովենիայի դեսպան


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվեց ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։

Հյուրերին ՀԱԳՄ կառուցվածքին ու գործունեության ուղղություններին ծանոթացրեց Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նա անդրադարձավ հայաստանյան տնտեսության այն ոլորտներին, որոնք հետաքրքրական են թե՜ արտաքին ներդրումների, թե՜ արտահանման  առումներով։ Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ երկկողմ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել մասնավորապես գյուղվերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության  բնագավառները։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ սերտացող ինտեգրման գործընթացում, աշխուժ տնտեսական կապեր ունենալով տարածաշրջանի մի շարք երկրների հետ, լավ գործընկեր և կամուրջ կարող է հանդիսանալ արտասահմանյան ներդրողների համար։

«Մեր երկու երկրների միջև եղած տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»,-նշեց Հայաստանում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ակտիվացնել գործարար շրջանակների անմիջական կապերը, մեծ դեր ունի խաղալու նաև ժողովրդական դիվանագիտությունը։ Դեսպանի հավաստմամբ՝ Սլովենիան, լինելով Եվրամիության համեմատաբար նոր անդամներից, կարող է ինտեգրացիոն իր փորձառությունը հաղորդել հայկական կողմին, նպաստել տնտեսական փոխգործակցության խորացմանը։

Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոսն իր հերթին նշեց հնարավոր երկկողմ համագործակցության ուղղությունները՝ որակելով դրանք հեռանկարային։ Նա շեշտադրեց առողջապահության, ինժեներական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները։ Ռուբեն Աստվածատրյանի համոզմամբ՝ հնարավորությունները մեծ են, բայց երկու կողմում էլ բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց տնտեսական ներուժի, շուկաների առանձնահատկությունների մասին, և այս առումով զգալի աշխատանք կա կատարելու։

Արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը ՀԱԳՄ փոխնախագահին փոխանցեց Սլովենիայի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Մաթեյ Ռոջելժի նամակը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնում խորացնելու երկու կառույցների միջև փոխհարաբերությունները, առաջարկում սահմանել աշխատանքային շփումների ժամանակացույց։

Հանդիպմանը ներկա էին  Սլովենիայի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Տարաս Պրուտուլան, ՀԱԳՄ տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին