f

Անկախ

Հայ գիտնականները գիշերային տեսանելիության սարքերի համար բարձր թափանցելիությամբ ապակիների բաղադրություններ և տեխնոլոգիա են սինթեզել


Հայ գիտնականները մշակել են սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում բարձր թափանցելիությամբ ( 400-600 նմ) ապակիների բաղադրություններ և տեխնոլոգիա։ Այն կարող է օգտագործվել  օպտիկական սարքաշինության և գիշերային տեսանելիության  սարքերի համար։ Տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ ապակիները, չնայած բարձր թափանցելիությանը և մրցունակությանը, ենթադրում են արտադրության համեմատաբար ոչ բարդ պայմաններ։

«Բարձր թափանցելությամբ ապակիների տեխնոլոգիան բավականին բարդ է, ստացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ պայմաններ և միջավայր»,- ասում է տեխնոլոգիան մշակած գիտական խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ․ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի փոխտնօրեն  Նիկոլայ Կնյազյանը՝ հավելելով, որ տեխնոլոգիայի բարդ լինելն է մոտիվացրել, որ աշխատեն ավելի մատչելի տեխնոլոգիա ստանալու ուղղությամբ։

«Ապակին առանձնահատուկ նյութ է, որը  պահանջում է ոչ միայն բարձր ջերմաստիճաններ, այլ նաև հալույթի խառնում, լուսապարզում  և շերտավորության բացառում։ Այսինքն պետք է իդեալական  համասեռ ապակի լինի, որ ունենա բարձր թափանցելիություն և  բարձր բեկման ցուցիչ։ Դրանք պարամետրեր են, որոնց ապահովման համար անհրաժեշտ է ունենալ գերմաքուր նյութեր։ Այդ իսկ պատճառով նման ապակիների ստացումը ենթադրում է  որոշակի  տեխնոլոգիական հնարավորություններ, որոնք, ճիշտ է,  կան հանրապետությունում, բայց հագեցած չեն այնքան, որքան կուզենայինք։  Մեր գիտական միտքը հասնում է, որ մշակվեն նոր բաղադրություններ, բայց ահա տեխնոլոգիայի առումով սարքավորումների պակաս ունենք»,- ասում է Կնյազյանը։ 

Գիտնականը նաև շեշտում է՝ նանոտեխնոլոգիաների զարգացման պայմաններում ապակիների այս տեսակի մշակումն ու արտադրությունը հեռանկարային է։

Հարցին՝ հետազոտությունների համար ուղղություն ընտրելիս արդյոք ժամանակին հաշվի են առել Հայաստանի Հանրապետության կարիքները, Կնյազյանը դրական է պատասխանում։  Ասում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ուղղություններ ընտրելիս գիտնականները ձգտում էին ռազմավարական խնդիրներ լուծել, նպաստել, որ երկրում շահավետ արտադրություն ունենանք․

«Այս տեխնոլոգիան երկակի նշանակություն ունի, որովհետև այն և օպտիկական սարքերի, և  գիշերային տեսանելիության սարքերի համար է։ Այդ ապակիները կարող են կիրառվել օպտիկական սարքերում զուտ հետազոտություններ իրականացնելու համար և ոչ միայն,- ասում է Կնյազյանը։-Դրանց բացառիկ կողմն այն է, որ դրանք թափանցիկ են ջերմային ճառագայթների նկատմամբ, որոնք մարդու աչքերի համար տեսանելի չեն։ Այդ սարքերի միջոցով կարող ենք տեսնել ջերմային ալիքների շարժումը, գիշերային դիտարկում իրականացնել՝ դա կլինի թռչող սարք, կենդանի թե մարդ»։ 

«Մեր ամբողջ նպատակն է, որ մեր ստեղծած տեխնոլոգիաները  ներդրվեն մեր հանրապետությունում,  մեզ համար լինեն հասանելի և մեր երկրին  օգուտ բերեն»,- ասում է նա։

Կնյազյանը շեշտում է՝ եթե տեխնոլոգիապես հարուստ երկրներում խնդիրը բաղադրություններ մշակելն է, ապա Հայաստանում գիտական միտքը բարձր մակարդակի վրա է, մեզ մոտ բաղադրություններ սինթեզելը  խնդիր չէ, խնդիր է գիտական արդյունքը կիրառական դաշտ տանելը։ Ասում է՝ ապակիների սինթեզումը Հայաստանում ուժեղ ուղղություն է դեռ խորհրդային տարիներից․ այդ ուղղությամբ երկու ակադեմիկոս ենք ունեցել, հյուրընկալել ենք միջազգային թեմատիկ գիտաժողովներ։ Ավանդույթի ուժով ներկայում էլ այդ ուղղությամբ գիտական դպրոցը գործում է և մրցունակ արդյունքներ ապահովում։

Կնյազյանն ասում է, որ իրենց աշխատանքը շատ հետաքրքիր է, ինչի շնորհիվ կարողանում են երիտասարդների ներգրավել իրենց աշխատանքներում։ Նրա խոսքով, սակայն, երիտասարդ մասնագետների մոտ խնդիր է արտադրական փորձի պակասը, քանի որ ապակու մի շարք գործարաններ, որոնք ունեինք ԽՍՀՄ տարիներին, անկախացումից հետո փակվել են։

«Ճիշտ է, որոշ արտադրամասեր ունենք, սակայն օպտիկական ապակու արտադրություն չունենք»,- ասում է նա՝ հավելելով, որ պետական կամ բիզնես ոլորտից համապատասխան աջակցության դեպքում Հայաստանում այս հեռանկարային արտադրությունն էլ կարող ենք ունենալ։

«Օպտիկական ապակիներ սինթեզելու համար ոչ միայն գիտելիքներ,  այլ նաև հմտություններ են պետք։ Այնպես չէ, որ նորաթուխ ասպիրանտը կամ գիտությունների թեկնածուն կարող է նոր ապակիներ սինթեզել՝ գտնելով այդ տիրույթները, դա երկար  տարիների փորձերի ու տանջալի աշխատանքի,  ոչ միայն ցերեկները, այլ նաև գիշերները վառարանի կողքին կանգնելու արդյունք է։ Տարիների աշխատանքի և փորձի շնորհիվ է, որ մշակվում են նոր տեխնոլոգիաներ, սինթեզվում են նոր բաղադրություններ»,- ասում է նա։

Կնյազյանը   նշում է, որ գիտական դպրոցի պահպանությունը և միջազգային մակարդակով մրցունակության ապահովումը գնալով ավելի ու ավելի բարդ մարտահրավեր է դառնում։ Պատճառները մի քանիսն են․ նախ խնդիր է երիտասարդներին գիտությունում պահելը։ Նրանք խանդավառված մտնում են գիտություն, որոշ ժամանակ կայանում որպես գիտաշխատողներ, այնուհետև կամ արտերկրի առաջատար լաբորատորիաներում են աշխատանքի անցնում կամ թողնում են գիտությունը։ Պատճառներից են ցածր աշխատավարձը և հանրապետությունում հեռանկարների բացակայությունը։ «Դժվար է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են գիտությունում մնալ, քանի որ նրանք նորաստեղծ ընտանիքը պահելու խնդրի առջև են կանգնում»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ աշխատավարձերի բարձրացումը որոշակիորեն կմեղմի սոցիալական խնդիրը և կկարողանան գոնե քիչ թվով երիտասարդների պահել գիտությունում՝ բնականոն սերնդափոխություն ապահովելու համար։

Գիտնականը նշում է՝ խանգարում են նաև գիտության այս կամ այն ճյուղի ոչ հեռանկարային լինելու և փակելու մասին խոսակցությունները։ «Մեր պայմաններում նման խոսակցությունները բոլորովին նպատակահարմար չեն»,- ասում է նա։

Կնյազյանը խնդիր է համարում բնագիտական մասնագիտությունների  նկատմամբ հետաքրքրության նվազումը, ինչով էլ պայմանավորված՝ ավելի ու ավելի քիչ տաղանդավոր երիտասարդներ են ընտրում այդ ոլորտի մասնագիտությունները։

«Միջնակարգ և բարձրագույն դպրոցը երբեմն ոչ լիարժեք մասնագետներ են  բաց թողնում, եղած որակները երբեմն չեն բավարարում, բայց լավագույններից լավագույններին  եմ ընտրում և աշխատում, որ կայանան որպես գիտաշխատող։ Կայանալուց հետո գիտնականը պետք է առաջ գնա։  Սակայն այդ տարածքը, բնագավառը  մեզ մոտ չկա։ Այդ ուղղությամբ արտադրություն չունենք։ Ճիշտ է, պարտադիր չէ, որ միայն մեր հանրապետությունում աշխատեն։ Սակայն ցանկալի է, որ  մեր հանրապետությունում  չկորի այս գիտական ուղղությունը և ավելի զարգանա, հատկապես ապակեբյուրեղային ուղղությամբ, որը նանոտեխնոլոգիաների հետ կապված հեռանկարային  ուղղություն է։ Նման ուղղությունների զարգացման համար լուրջ գիտնականներ և հետազոտողներ են պետք։ Մենք դեռևս ունենք նման մասնագետներ, հետևաբար նաև այդ ոլորտը զարգացնելու հնարավորություն»,- ասում է Կնյազյանը՝ հավելելով, որ ներկա պահին ամենակարևորը պետության և բիզնեսի աջակցությունն է, գիտություն-տնտեսություն կապի ապահովումը։

 

գիտություն գիշերային տեսանելիության սարք խմբագրի ընտրանի

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին