f

Անկախ

Ներկայումս մշակվում են մի շարք նախագծեր ու ռազմավարական փաստաթղթեր. Սոցապ նախարարը՝ Ղազախստանի դեսպանին


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում Ղազախստանի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը։ Կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող հուշագրի կարևորությունը, ըստ որի նախատեսվում է զարգացնել ու ամրապնդել երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և աջակցություն ցուցաբերել իրականացվող բարեփոխումների գործընթացում։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ոլորտի նոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության տեղեկատվական համակարգի արդիականացման ու աշխատանքային վեճերի դեպքում արտադատական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

«Ներկայումս մշակվում են մի շարք նախագծեր ու ռազմավարական փաստաթղթեր։ Ունենալով սոցիալ-տնտեսական և մշակութային  նմանություններ՝ կարևորում եմ այդ գործընթացում երկուստեք քննարկումներն ու փորձի փոխանակումը։ Մեր երկրների միջև ստեղծված ամուր բարեկամական կապերը կարևոր նախապայման են բովանդակային և կառուցողական համագործակցության համար»,– նշել է Նարեկ Մկրտչյանը։

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ներկայացրել է Ղազախստանում վերջերս իրականացված բարեփոխումները, որոնք նպաստել են ոլորտային առաջընթացին ու զարգացմանը։ Դեսպանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները երկարաժամկետ ու կայուն հիմքերով փոխշահավետ համագործակցության համար։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Նարեկ Մկրտչյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին