Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմին հայտարարել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալի՝ Սամի Ջասիմի ձերբակալության մասին: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
Վարչապետի խոսքերով ՝ Ջասիմը զբաղվում էր կազմակերպության ֆինանսավորմամբ:
Հոկտեմբերի 7-ին հաղորդվեց, որ Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության զինյալներից, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից: Նշվել է, որ նա կին է:
Հոկտեմբերի 8-ին ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պայթյուն էին կազմակերպել Աֆղանստանի Կունդուզ նահանգի Սեյիդ Աբադի շիական մզկիթում, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր գործարկել մզկիթի ներսում: Կազմակերպությունը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: