f

Անկախ

Զանգեզուրի միջանցքի օպերացիան


Հոկտեմբերի 11-ին ադրբեջանական Միլլի Մեջլիսը ընդունեց օրենք Անկախության օրվա մասին, որով մայիսի 28-ը սահմանվում է որպես Անկախության օր, իսկ հոկտեմբերի 18-ը՝ Անկախության վերականգնման օր: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, այսպես կոչված տարածքային վեճերի լուծման գործընթացի մեկնարկին ընդառաջ ընդունված այս քաղաքական որոշումը ամենևին արարողակարգային չէ, նպատակները շատ ավելի լուրջ են: Ադրբեջանական փորձագիտական հանրույթը օրենքի քննարկումներում բացահայտ խոսում է Զանգեզուրի մասին՝ մասնավորելով, որ ադրբեջանական բանակը Սյունիքից և Նախիջևանից ժամանակավորապես դուրս է բերվել 1919 թվականի նոյեմբերի 23-ին ի կատարումն նոյեմբերի 20-ին Թիֆլիսում մեկնարկած հայ-ադրբեջանական խաղաղության կոնֆերանսի արդյունքներով ՀՀ վարչապետ Ա. Խատիսյանի և Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության վարչապետ Ն. Ուսուբբեկովի կողմից ստորագրված խաղաղության պայմանագրի, որով կողմերը պայամանավորվում էին բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ սահմանների հետ կապված, լուծել բանակցությունների միջոցով: Նախատեսվում էր, որ պայմանավորվող կողմերը վիճելի շրջաններից դուրս են բերում իրենց զինված ուժերը, իսկ Զանգեզուրի վարչական կառավարումը ժամանակավորապես հանձնվում է ամերիկյան կառավարության ներկայացուցչին:

Բնականաբար, ՀՀ-ն մեղադրվում է պայմանագիրը խախտելու, տարածաշրջանի ադրբեջանական բնակչության սպանդի, էթնիկ զտումների ու բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

Պատմում են, որ 1919 թվականի դեկտեմբերի 14-21-ին Բաքվում, 1920 թվականի ապրիլի 9-11-ին Թիֆլիսում կայացած հայ-ադրբեջանական խաղաղության կոնֆերանսները անհերքելի ապացույց են՝ Ադրբեջանը խաղաղ բանակցությունների միջոցով ըստ ամենայնի փորձել է գտնել քաղաքական-դիվանագիտական լուծում Հայաստանի հետ Ղարաբաղի և Զանգեզուրի կոնֆլիկտի համար, բայց ադրբեջանական ջանքերը տապալվել են հայկական կողմի ապակառուցողականության պատճառով: Ուշադրություն դարձրեք, ոչ թե Ղարաբաղի, այլ Ղարաբաղի և Զանգեզուրի կոնֆլիկտի: Դասականը կասեր՝ տեղ հասանք, իջեք: Ու սա դեռ վերջը չէ: Ամենահետաքրքիրը, սովետականացումից հետո Ադրբեջանը կրել է անարդարացի տարածքային կորուստներ՝ համեստորեն ակնարկում են ոչ միայն Զանգեզուրը, այլև Երևանը և Ղազախի շրջանի մի մասը, որ1918 թվականի հուլիսին կայացած Ստամբուլյան կոնֆերանսի ժամանակ ադրբեջանցիները համաձայնել էին զիջել Հայաստանին Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելու դիմաց:

Կարճ կապեմ, հանգամանալից անդրադարձ է կատարվում նշված ժամանակաշրջանում արձանագրված ռազմաքաղաքական և դիվանագիտական անցուդարձին: Չեմ վերապատմի,առաջիկայում առիթներ շատ ենք ունենալու: Հիմա կարևորի մասին: Ադրբեջանը տեղավորվում է այս պահին իր համար չափազանց շահեկան թվացող դիրքում՝ բացահայտորեն նախապատրաստելով Զանգեզուրի միջանցքի օպերացիան, չեմ բացառի նաև հնարավոր անեքսիայի փորձը: Բայց այդ դիրքը շահեկան է այնքանով, որքանով ...Շարունակությունը հաջորդիվ գրառումներով:

Վարդան Բալյան Ադրբեջան Զանգեզուրի միջանցք խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին