f

Անկախ

Հանրապետության նախագահն ու իր Իտալիա կատարած անօրինական այցը


2021 թվականի հոկտեմբերի 5-ից մեկնարկել ու 6-րդ օրն է դեռ չի ավարտվում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի «Պետական այց» ձևաչափով այցելությունն Իտալիայի Հանրապետություն (դիվանագիտության պատմության մեջ սա, հավանաբար, ամենաերկար տևողություն ունեցած պետական այցն է, որպես կանոն պետական այցերը տևում են 2-3 օր)։

Իտալիայի այցի պաշտոնական մասն ավարտելուց հետո տեղեկատվություն տարածվեց Հանրապետության նախագահի Սուրբ Աթոռ կատարելիք նախապես չհայտարարված այցի մասին։ Իտալիա այցի ծրագիրն ու արարողակարգային հանդիպումները վկայում են Իտալիայի կողմից դրա բարձր մակարդակով կազմակերպելու մասին, որին Արմեն Սարգսյանն արժանի չէ ոչ միայն իր մարդկային էության, այլև պաշտոնական կարգավիճակից ելնելով։

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Այսինքն` որևէ պաշտոնյա, այդ թվում Հանրապետության նախագահը, պաշտոնապես իրավունք չունի անել գործողություններ, որոնց համար չունեն համապատասխան լիազորություններ։ Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են առավելապես ՀՀ Սահմանադրությամբ, քանի որ նախագահի լիազորությունները և գործունեությունը կարգավորող առանձին օրենք գոյություն չունի։ Իսկ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորությունը սահմանված են 132-րդ հոդվածով։ Ըստ այդմ` Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը։ Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը, ինչպես նաև վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ։

Ինչպես երևում է, արտաքին քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում մեր Սահմանադրությունը Հանրապետության նախագահին լիազորություններ չի վերապահում, այն վերապահված է Կառավարությանը։

Նախագահը պետության անունից բանակցելու իրավունք չունի, հետևաբար հարց է առաջանում, թե ինչ է նա քննարկել Իտալիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի կամ այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, երբ նա նման իրավասություն չունի։

Այս խառնաշփոթը ստեղծվել է իշխանության ներկա համակարգի ներսում, երբ իշխանազավթած ուժերը մի կողմ են դրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և իրականացնում են այն ինչ ուզում են՝ ներխուժելով մեկը մյուսի սահմանադրական իրավասությունների ոլորտ՝ առաջնորդվելով բացառապես անձնական և քաղաքական շահերով։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բազմիցս է ապացուցել, որ այս իշխանությունների հլու կամակատարն է։ Դրա առաջին դրսևորումներից մեկը եղավ այն, որ նա իր կամքին հակառակ, տեղի տվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճնշումներին, և Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրեց անգամ իրեն ոչ լեգիտիմ համարող Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Այնուհետև, պետության համար ճակատագրական պահերին, Արմեն Սարգսյանը նիկոլահաճո կեցվածք ընդունեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, նրա տեղակալին, այլ զինվորականների պաշտոնազրկման հարցերում։ Արմեն Սարգսյանի նիկոլաճորտ լինելու վերջին արարը տեղական ինքնակառավարման համակարգը մեր երկում կործանող և համայնքներում իշխանազավթմանը միտված վարչատարածքային բաժանման փոփոխություններ սահմանող օրենքի ստորագրումն էր, այլ ոչ թե Սահմանադրական դատարան դիմելը, չնայած, որ իրեն այդ միջնորդությամբ դիմել էին Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները։ Այդ օրենքների փաթեթը ստորագրելուց առաջ Հանրապետության նախագահի հետ «բացատրական» և «դաստիարակչական» հանդիպումներ էին ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՈՒ չնայած նախագահն այդ օրենքը ստորագրել էր իր Իտալիայի այցից առաջ, սակայն նախագահի աշխատակազմը դրա մասին հայտարարել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ստացվում է, որ Իտալիա պետական այցը նախագահի պարգևավճարն է՝ իշխանազավթման գործընթացին ցուցաբերած մասնակցության համար։ Դե հասկանալի է, նախագահը հասարակ ուսապարկ չէ, որ բավարարվի 380․000 դրամի պարգևավճարով։ Իբրև կայացած միլիոնատեր, օլիգարխ, պարգևավճարի մասին նրա պատկերացումներն ու ախորժակն այլ է և արտահայտվում է միլիոնավոր դրամներով։ Ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում Հանրապետության նախագահի աշխատակազմը չի հրապարակում նախագահի այն կարգադրությունները, որոնք վերաբերում են նրա գործուղումներին, որպեսզի հնարավոր լինի տեղեկանալ այդ այցի պատվիրակության կազմի և իրականացված ծախսերի մասին, սակայն, հրապարակված լուսանկարներից շատ բաներ տեսանելի և հասկանալի են։ Հետաքրքիրն այն է, որ երբ իրավապահ մարմինները մի քանի միլիոն դրամի պետական միջոցների յուրացման կամ վատնման «բացահայտումներ» են անում մի գյուղապետարանից կամ մի դպրոցի պահակի ստացած աշխատավարձից, ապա շտապում են բամփ ու խրոխտ ձայնով տեսահոլովակներ պատրաստել ու հրապարակել՝ արդարացնելու համար իրենց այն հսկայական աշխատավարձերը, որոնց միայն երկամտահարկի վճարումներով հայտնվում են խոշոր հարկ վճարողների ցանկերում՝ շատ ընկերություններից առաջանցիկ դիրքերում։ Այս դեպքում, երբ, փաստացի վատնվում են տասնյակ կամ գուցե հարյուրավոր միլիոնավոր դրամներ, նրանք հեզ են և լուռ։ Ջիվանին նման դեպքերի համար ասում է․

«Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,

Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.

Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով՝

Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք»։

Նախագահը դժվար կարողանա բացատրություններ գտնի նաև իր այցի պատվիրակության կազմի վերաբերյալ։ Եթե որևէ մեկին հետաքրքրի, թե ինչ նպատակով է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը հայտնվել Հանրապետության նախագահի պաշտոնական պատվիրակության կազմում, երբ այցի ծրագրում իր մասով ոլորտային որևէ հանդիպում նախատեսված չէ, ապա միակ «հիմնավոր» բացատրությունը կարող է լսել այն, որ նա ոգեշնչվում, ազնվության և անաչառության դասեր է ստանում Նիկոլ Փաշինյանի նկարին նայելուց։

Արդեն երկրորդ անգամ է, որ պաշտոնական ու ոչ պաշտոնական ձևաչափերով Արմեն Սարգսյանի հետ արտասահման է մեկնում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նախագահին երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, թե Հայաստանում, որտեղ է այն միակ վայրը, որտեղ փող կա ու բռնել է ճիշտ տեղից, հավանաբար դժվար բաց թողնի, քանզի միակ բանը, որը նրան հետաքրքրել է Հայաստանի Հանրապետության հետ երբևէ առնչություններից փողն է, շատ փողը։

Իսկ ժամանակակից հայ հասարակությունը, իր հազարավոր երիտասարդներին և նրանց մասունքները թաղել է հողի տակ և հետևում այն լրահոսին, որով ներկայացվում է, թե ինչպես են պատերազմ ստեղծած պաշտոնյաները գեղեցիկ դահլիճներում և ճոխ սրահներում, սմոքինգ հաքած և թիթեռնիկ կապած, վայելում պետական ընթրիք և իրենց համար կազմակերպված բացառիկ համերգներ։

Հ․Գ․ Զվարճանք-խրախճանք ժանտախտի վրա՝ Արմեն Սարգսյանի ինքնախոստովանական քվանտային բանաձևը․ «Քաղաքականության մեծ մասը ևս դարձել է ամենօրյա զվարճանքի մաս»․ Արմեն Սարգսյան, Իտալիա։

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում Արմեն Սարգսյան Իտալիա

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին