f

Անկախ

Պետական մակարդակով պետք է խրախուսվի, որ գիտությունն ու արտադրությունը մեր հանրապետությունում սերտորեն կապվեն․ Նիկոլայ Կնյազյան


Ի՞նչ դեր կարող է ունենալ գիտությունը հետպատերազմյան Հայաստանի զարգացման և հզորացման գործում։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի փոխտնօրեն  Նիկոլայ Կնյազյանի կարծիքով՝ Հայաստանի հզորացման գլխավոր նախապայմանը հզոր գիտությունն է։ «Գիտության զարգացումը Հայաստանի զարգացման գրավականն է»,- ասում է նա։

Կնյազյանի խոսքով՝ պետական մակարդակով պետք է խրախուսվի, որ գիտությունն ու արտադրությունը մեր հանրապետությունում սերտորեն կապվեն։ «Յուրաքանչյուր գործարար, որ մտադրություն ունի Հայաստանում որևէ արտադրություն հիմնել, պետք է սերտորեն համագործակցի ոլորտի գիտնականների հետ։ Այդ համագործակցությունը երկուստեք շահավետ կլինի»,- ասում է նա։

Գիտնականը շեշտում է՝ առանց գիտական մտքի, զրոյից արտադրություն հիմնելն անհնար է։ «Իսկ պատրաստի տեխնոլոգիան դրսից բերելու պարագայում  մրցունակ արտադրություն հնարավոր է տալ 2-3 տարի։ Դրանից հետո, եթե գիտության հետ համագործակցությունը չկա, տեխնոլոգիան արդեն կհնանա՝ կորցնելով մրցունակությունը»,- ասում է Կնյազյանը։

Գիտնականը կարևորում է, որ թե պետությունը, թե բիզնեսը գիտության առջև խնդիրներ դնեն, ներկայացնեն իրենց կարիքները և  դրանց լուծման համար բավարար պայմաններ ստեղծեն։ Հայաստանում գիտական միտքը մրցունակ է միջազգային մակարդակով և  նշված կետերի  իրագործման  պարագայում կարող է ապահովել ակնկալվող արդյունքը։ 

Կնյազյանը նաև շեշտում է՝ գիտնականից առավել բիզնեսը և պետությունը պետք է շահագրգռված լինեն գիտական արդյունքի առևտրայնացմամբ։ «Պրոֆեսորը, որը մրցունակ արդյունք է ստացել, չի կարող այն մինչև շուկա  հասցնել։ Դա գիտնականի գործը չէ։ Դրա համար տարիներ են պետք։ Եթե գիտական արդյունքը մինչև կիրառություն հասցնելը թողնվի գիտնականին, կստացվի, որ այդ տարիների ընթացքում նա այլևս չի կարողանա այլ գիտական հետազոտությունների վրա աշխատել, այլ, գուցե ավելի կարևոր  արդյունք արձանագրել»,- ասում է նա՝ հավելելով, որ գիտնականի գործը արդյունք ստեղծելն է։ 

Կնյազյանը հույս ունի, որ հետպատերազմյան իրավիճակում, երբ Հայաստանի արագ զարգացումն այլընտրանք չունի, կգիտակցվի գիտության և տնտեսության կապի կարևորությունը և դրա ապահովման ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ 

 

գիտություն խմբագրի ընտրանի Նիկոլայ Կնյազյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին