f

Անկախ

Քաշքշուկ եւ հայհոյանքներ՝ քաղաքացու եւ Էդմոն Մարուքյանի միջեւ. Antifake.am


Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կուսակցության գրասենյակի բակում։ Այս մասին հայտնել է AntiFake.am-ը:

«Մի քաղաքացի գրասենյակի բակում մոտեցավ Էդմոն Մարուքյանին, երբ վերջինս կայանում էր մեքենան։ Կարճ խոսակցությունից հետո, որի ընթացքում, AntiFake.am–ի լրագրողի փոխանցմամբ, քաղաքացին Մարուքյանին հարցրել է, թե ինչու նա չի ծառայում Հայաստանին, քաշքշուկ և հրմշտոց սկսվեց քաղաքացու և Էդմոն Մարուքյանի միջև, հնչեցին փոխադարձ հայհոյանքներ։ AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է հրմշտոցի և դրան հաջորդած լարված խոսակցություն պահը, որի ընթացքում քաղաքացու և Մարուքյանի երկխոսությունից լսելի են հետևյալ արտահայտությունները․

Քաղաքացի – «Հերքի»։

Է․ Մարուքյան – «Հերքել եմ»։

Քաղաքացի – «Ասա տարածողի, ոչ թե կասկածողի», «տարածողին քֆուր արա»։

Է․ Մարուքյան – «Տարածողին էլ եմ քրֆում»։ «Ասենք, ես կասկածում եմ, որ դու մանկապիղծ ես»։

Քաղաքացի – «Ո՞նց կարաս դու կասկածես, որ ես մանկապիղծ եմ»։

Է․ Մարուքյան – «Բա դու ո՞նց կարաս կասկածես, որ ես ծառայում եմ, կամ չեմ ծառայում»։

Քաղաքացի – «Արա, հերքի, ասում եմ»։

Է․ Մարուքյան – «Հերքում եմ»։

Քաղաքացի – «Ասենք, կասկածողին խի՞ ես քրֆում»։

Է․ Մարուքյան – «Կասկածողին քրֆում եմ»։

(...)

Մենք կապվեցինք ԼՀԿ ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչն էր իր և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը։ Մեզ հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ միջադեպի ընթացքում քաշքշուկ չի եղել, չնայած, որ մեր տեսախցիկը ֆիքսել է այդ պահը։ Մարուքյանն ասաց նաև, որ չի հիշում՝ հայհոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ։ ԼՀԿ ղեկավարը նշեց, որ քաղաքացին իրեն մոտեցել է վիրավորական արտահայտություններով, ինչին ինքը պատասխանել է։ Ազգային ժողովի նախկին պատգամավորը ենթադրում է, որ քաղաքացին հասկացել է իր սխալը, ինչի արդյունքում էլ միջադեպը չի վերածվել մեծ կռվի։

«Մարդը պրոպագանդայի տակ էր մնացել։ Ֆեյսբուքն ու փողոցը խառնել էր։ Մտնում են ֆեյսբուք, վիրավորական բաներ են գրում, մտածում են՝ նույն բանը կարող են փողոցում ասել»,– ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ինչ հարցով է իրեն մոտեցել քաղաքացին, Մարուքյանը էական չհամարեց պատասխանել․ «Ինչ–որ հատուկ քաղաքական բան չի, օրական հարյուր հոգի մոտենում է, մեկը հարց է տալիս, մյուսը բանավիճում է, մեկը համաձայնվում է, մյուսը՝ ոչ, մեկը դժգոհ է գնում, նորմալ է, ամեն օր էլ լինում է»։

Էդմոն Մարուքյանը քաղաքացու խոսքից հասկացել է, որ վերջինս իշխանության աջակիցն է․ «Դժգոհ էր, որ մենք միշտ քննադատել ենք»,– եզրափակեց Մարուքյանը»,- նշված է աղբյուրի հրապարակման մեջ։

Էդմոն Մարուքյան ծեծկռտուք Տեսանյութեր

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին