f

Անկախ

Արևմտյան կենտրոնները փաշինյանական բռնապետությունը ներկայացնում են որպես ժողովրդավարություն


Եթե ժամանակակից ժողովրդավարության ցուցանիշներն են իշխանության տարանջատման սկզբունքն ու անկախ դատական համակարգը և տեղական ինքնակառավարումը՝ իշխանության ապակենտրոնացումը, ապա Հայաստանը 2018֊ի հեղափոխությունից հետո ուղղակի գլորվել է մենիշխանություն, որտեղ անկախ դատավորների ու տեղական ինքնակառավարվող համայնքների ղեկավարների ջարդ է գնում։

Սակայն, ինչպես, արդեն բոլորս գիտենք, որ Արևմուտքի կենտրոնները հետսովետական երկրներում քաղաքական շահերով են չափում երկրի ժողովրդավարության մակարդակը՝ եթե երկրի ղեկավարությունը իր շահերին համահունչ է գործում, ուրեմն այն կգնահատեն ժողովրդավարական, եթե՝ ոչ, ապա խոշորացույցով կգտնեն իշխանության կողմից մարդու իրավունքների խախտումներ ու հայտարարություններ կանեն։ Այդպես, երբ Վրաստանը Սաակաշվիլիի նախագահության տարիներին ահավոր բռնապետական երկրի էր վերածվել, մոտ 230 հազար մարդ բանտերով էր անցել, հազարավոր մասնավոր ձեռնարկություններ սեփականտերերից խլել էին, Արևմտյան կենտրոնները Վրաստանը բնութագրում էին որպես Հարավային Կովկասում ժողովրդավարության կղզյակ։

Բայց ինչո՞ւ միայն Վրաստանը, աշխարհի ամենաբռնակալական երկրներից մեկը՝ Ադրբեջանը Մեծ Բրիտանական քաղաքկան շատ գործիչներ ժողովրավարական են համարում, օրինակ, երբ Ադրբեջանում սահմանդրությունը փոխեցին , որ նույն անձը մշտապես կարողանա նախագահ «վերընտրվել», Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:

Նույնն էլ Հայաստանին է վերաբերում, Ամերիկյան ֆինասավորմամբ հրատրակվող epress.am թերթը մի ծավալուն հոդված է հրապարակել«Հայաստանի դեմոկրատացումն ու «պոպուլիզմի» հակափաստարկը»՝ հեղինակը Ժառանգություն կուսակցության անդամ Հրայր Մանուկյան, որտեղ պնդում է թե 2018֊ի հեղափոխությունից հետո Հայաստանը լայն քայլերով ժողովրդավարության ճանապարհով առաջ է շարժվում։

Որպեսզի պարզ լինի թե ինչ հայացքներ ունի հոդվածի հեղինակը խնդրեմ, մի օրինակ.

«Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ ԼՂ-ի՝ (մշակութային) ինքնավարության ինչ-որ աստիճանով Ադրբեջանի կազմում մնալը։ Ինքնավարության աստիճանը պետք է կապվի Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգության երաշխիքների/հնարավորությունների հետ»։

Իսկ epress.am-ը ուղղակի ամերիկա֊անգլո֊ադրբեջանական քարոզչության հաստատություն է Հայաստանի ներսում։ Խնդրեմ, միայն մի օրինակ. «Ազգը չի կարող սխալվել» հեգնական վերնագրով նյութում խիստ քննադտվում է հայկական ազգայնականությունը, իսկ ադրբեջանական ազգայնականությո՞ւնը՝ «ադրբեջանական տարբերակն ավելի շուտ դիտվում է որպես փորձ՝ ապացուցելու իր գոյության իրավունքը»։ Միայն քարտեզը բացեք նայեք Հայաստսանի ու Ադրբեջանի և Թուրքիայի չափերը, և նայելուց հետո կամ դրսի գործակալ կամ էլ թերամիտ պետք է լինել որ կուչ եկած երկրի ազգայնականությունը թիրախ դարձնեն և թիկունք դառնան նվաճողների ֆաշիզմին։

epress.am- ն էլ, այս հոդվածի հեղինակն էլ, նրանց ֆինանսավորող ֆոնդերն էլ այնպես բացահայտ են թիկունք կանգնում փաշինյանական բռնապետությանը, այնպիսի ջանասիրությամբ են շրջանցում բռնաճնշումների փաստերը, որ նույնիսկ մի փոքր հավատի տեղ չեն թողել իրենց նկատմամբ, թե նրանց հուզում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։

Չէ, ակնհայտ է՝ բացարձակապես թքած ունեն ժողովրդավարության վրա, նրանց համար առաջնայինը միջազգային մոնոպոլ կապիտլիզմի շահերը առաջ տանելն է. ՆԱՏՕ֊ական օղակը սեղմել Իրանի և Ռուսաստանի շուրջ, որն անցնում է Հայաստանն ու Արցախը տրորելու ճանապարհով։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ժողովրդավարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին