Ավստրալացի Երկու 17-ամյա պատանիներ դատարանի առջև կկանգնեն ավելի քան մեկ տասնյակ կենգուրուների սպանության համար: Ինչպես հաղորդում է BBC հեռուստաալիքը, Նոր Հարավային Ուելսի օրենքի համաձայն ՝ նրանց կարող է սպառնալ մինչեւ 5 տարվա ազատազրկում և մինչեւ 15,000 ԱՄՆ դոլար տուգանք։ Գրում է Gazeta.ru-ն։
Ոստիկանությունը հայտնել է, որ անչափահաս հանցագործները «անխնա» ծեծել և սպանել են կենգուրուներին Սիդնեյից հարավ ընկած ծովափնյա քաղաքի ճանապարհներին: Իրավապահ մարմինների աշխատակիցները հոկտեմբերի 9 -ին հայտնաբերել են սպանված կենդանիների դիակները, իսկ երկու օր անց երիտասարդները ձերբակալվել են:
Կիրառած բռնություններից հետո ձագերից մեկը ողջ է մնացել , որի խնամքով սկսել են կամավորները զբաղվել:
«Դա անջնջելի հետք թողեց մեր նվիրյալ կամավորների և տեղի բնակիչների սրտերում», - կենդանիների սպանության լուրը մեկնաբանել են տեղի Վայրի բնության պաշտպանության ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուրմանսկի շրջանում կատվին կատաղի կտտանքների ենթարկած պատանին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման հատուկ հաստատությունում: