f

Անկախ

«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ում ուշագրավ փաստաթուղթ կա


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 8-ին լրացավ մեկ ամիս, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչպե՞ս զարգացան իրադարձությունները:

«Ժողովուրդ» օրթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներից ելնելով Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերները որոշեցին դուրս գալ նրա դեմ, եւ ինչ ուշագրավ փաստաթուղթ կա Հատուկ քննչական ծառայությունում: ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի եւ Արշավիր Սարգսյանի բիզնես հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ 2013 թվականին Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց Գլխավոր դատախազի պաշտոնին: Այսինքն՝ չկա պաշտոն, չկա ընկերություն:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արշավիր Սարգսյանը եւ Աղվան Հովսեփյանի որդին ՀԷԿ-երի ոլորտում համատեղ բիզնես են ունեցել եւ աշխատեցրել «Սուրբ Աղբյուր» եւ «Վարդահովիտ» ՍՊԸ-ները: 2013 թվականին ընկերությունը չի կարողացել իրականացնել իր բանկային պարտավորութունները, նաեւ հայտնվում են այլ պարտատերեր: Աղվան Հովսեփյանն ու որդին, տեղեկանալով, որ ընկերությունը բանկային պարտավորություններ ունի չկատարած, փորձում է վերջինիս հետ կապ հաստատել, սակայն ապարդյուն:

Հետագայում այլ ելք չունենալով՝ Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդուն ասում է, որ մոտ 4.1 միլիոն դոլարի վարկային պարտավորություն կա, եւ, ըստ իրավապահների կողմից քննվող վարկածի, ներքին խառնաշփոթի արդյունքում Աղվան Հովսեփյանի որդին Արշավիր Սարգսյանի կողմից չկատարված 4,1 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը վերցնում է իր վրա: Բանկի ներկայացուցչի ներկայությամբ Արշավիր Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի որդու միջեւ կնքվել է համապատասխան համաձայնագիր, որը կցված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, որտեղ նշված է, թե կողմերը ինչ պետք է անեն, որ հաշտության գան:

Թերեւս ՀՔԾ-ն պետք է հարցաքննության հրավիրի բանկի կառավարչին, որը քրեական գործով կարեւոր ապացույցներ կարող է ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղվան Հովսեփյան ՀՔԾ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին