f

Անկախ

Պաշտպանը հայտարարություն է տարածել նոր կորոնավիրուսի կանխարգելման և ընտրությունների դիտարկման վերաբերյալ


Հիմք ընդունելով ԱՀ կառավարության «Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի թիվ 202-Ա որոշումը, ԱՀ-ում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամանակավոր դադարեցնում է հանրային իշխանության մարմիններից և նրանց ենթակայության տակ գործող, ինչպես նաև այլ կազմակերպություններից բոլոր տեսակի գրությունների թղթային տարբերակով ընդունումը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացմանը։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակից:  

Միևնույն ժամանակ Պաշտպանը հորդորում է քաղաքացիներին իրենց դիմում-բողոքները չներկայացնել թղթային տարբերակով՝ օգտվելով առցանց ու հեռախոսազանգով դիմելու հնարավորություններից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքները և այլ տեսակի փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել առցանց՝ https://artsakhombuds.am/hy/complaint կայք էջի դիմումաձևով, www.facebook.com/ArtsakhOmbuds/ ֆեյսբուքյան էջի և [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 116 անվճար կարճ կամ 047979048, 047979049 հեռախոսահամարներով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների օրն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով, իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում:

Ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք Պաշտպանի աշխատակազմի հետ կարող են կապ հաստատել 116 կարճ հեռախոսահամարով: Դիտարկման և բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես էլ լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է ստացված բողոքներին և անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով:

Պաշտպանի աշխատակազմը նաև հետևում է նախընտրական քարոզարշավի ընթացքին, առ այսօր ստացել ու արձանագրել է որոշ խնդիրներ, որոնք ընտրություններից հետո կամփոփվեն ու կհրապարակվեն՝ համապատասխան առաջարկների հետ համատեղ:

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան նոր կորոնավիրուս հայտարարություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին