Հոկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց՝ 2021 թվականի 2-րդ խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և հաջողություն մաղթեց:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 23 ունկնդիր, որոնք իրենց մասնագիտական պատրաստումն անցկացրել են մայիսի 31-ից հոկտեմբերի 5-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով: