f

Անկախ

Ղարաբաղը Հայաստանի նոր սերնդի համար մի կողմ դրված խնդիր է դառնալու. Մարկեդոնով


Վերջերս Հայաստանում էր ռուս քաղաքագետ, միջազգայնագետ, МГИМО-ի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, մասնակցում էր «Կովկասը XXI դարում» գիտաժողովին: Նրա զեկույցի առանցքային գաղափարներից մեկն այն էր, որ Հայաստանում տեղի է ունեցել ազգային նախագծի փոխակերպում, Արցախն այլևս հայկական ազգային նախագծի առանցքը չէ, Արցախի նշանակությունը նվազել է և շարունակում է նվազել:

Պատճառները, ըստ նրա, մի քանիսն են, և դրանցից մեկն էլ սերնդափոխությունն է: Նրա տպավորությամբ՝ այսօրվա երիտասարդությունն անտեղյակ է անցյալից: Մեծացել է մի սերունդ, որի համար թե՛ երկրի նախկին առաջնորդների, թե՛ հերոսների անունները ոչինչ չեն ասում: Եվ ուշագրավ է, որ թե՛ խորհրդաժողովի քննարկման ժամանակ, թե՛ հեռուստաեթերով հարցազրույց տալիս որպես ցայտուն օրինակ բերեց այն փաստը, որ երիտասարդները չեն ճանաչում Վազգեն Մանուկյանին: Ասում է՝ գործի բերումով հաճախ է զրուցել երիտասարդ հայերի հետ, և զարմացած է, որ նրանք չեն ճանաչում նույնիսկ ղարաբաղյան շարժման առաջնորդին, Հայաստանի կառավարության առաջին ղեկավարին ԽՍՀՄ- ից անկախանալուց հետո և լեգենդար պաշտպանության նախարարին առաջին արցախյան պատերազմի ժամանակներում:

«Երիտասարդները պատկերացում չունեն, թե ով է Վազգեն Մանուկյանը, ասում են՝ էդ ո՞վ է, ի՞նչ է, ինչ-որ ծերուկ, որը մի ժամանակ պայքարել է ինչ-որ բանի համար: Չեն հիշում մյուս հերոսներին: Իմ սիրած ստեղծագործություններից է Ալեքսեյ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով»-ը («Хождение по мукам»), որում մի զրույց կա ռուս սպաների միջև: Նրանցից մեկն ասում է՝ ահա ես կարդացել եմ Ռուսաստանի պատմությունը և հպարտանում եմ դրանով, բայց միլիոնավոր զինվորները՝ մոխրագույն շինելներով, չեն կարդացել և չեն հպարտանում, չգիտեն, չեն կարող հպարտանալ: Իսկ բազմաթիվ երիտասարդ հայեր չգիտեն, թե ով է Մանուկյանը և ինչ էր «Ղարաբաղ» կոմիտեն: Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ, ես պարզապես փաստն եմ արձանագրում: Ուզում եմ ասել, որ հիմա ուրիշ սերունդ է և ուրիշ առաջնահերթություններ են»,- ասաց նա խորհրդաժողովի ժամանակ:

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայումս Հայաստանում խոր, որակյալ սոցիոլոգիական հետազոտության կարիք կա՝ պարզելու համար, թե ինչ չափով և երբ է տեղի ունեցել այս արժեքների փոփոխությունը, որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որպեսզի պարզ դառնա, թե ինչ կանխատեսումներ կարելի է անել Հայաստանի ապագայի մասին XXI  դարում:

 

Արցախյան հիմնախնդիր Սերգեյ Մարկեդոնով Վազգեն Մանուկյան խմբագրի ընտրանի Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին