Արցախում 82մմ-ով խփել են մեր դիրքին: Կա երկու զոհ, 6 վիրավոր: Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են գնում:
Նշենք, որ Արցախի ՊԲ-ն արդեն հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։