f

Անկախ

PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում. ներկայացվել են երկար սպասված նախագծի մանրամասները


Հայաստանում առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երևանի ճարտարապետությունն ու Ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը: Մոտ մեկ տարվա դադարից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը և PAUL Interntional-ը ավարտական փուլին են հասցնում զարգացման այս նախագիծը, որը առաջիկա մի քանի տարում PAUL-ի անվանական հացաբուլկեղենի 5 սրճարան-ռեստորան կբացի Հայաստանում` մոտ 200 նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ:

«PAUL-ը հայ-ֆրանսիական բարեկամության գեղեցիկ օրինակներից է և պատերազմից հետո առաջին միջազգային հեղինակավոր բրենդը, որ մուտք է գործում Հայաստան: Սա մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է: Ուրախ ենք արձանագրել, որ երկրում ստեղծված դժվարությունները հաղթահարելով նորից կարողանում ենք զարգացման ծրագրեր իրականացնել ու ներդրումներ ներգրավվել, ինչը, վստահաբար, իր տնտեսական ու սոցիալական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Օրակարգում նաև Երևանից դուրս PAUL-ի բացումն է, ինչը համայնքային զարգացմանը կխթանի»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը: 

Հայաստանյան առաջին PAUL-ի համադրման համար աշխատում են ֆրանսիական Panetude դիզայն ստուդիան, որը հայկական` Electric Architects-ի հետ համատեղ ստուդիայի հետ հետևում է ֆրանսիական բրենդի պահանջների իրականացմանը հայկական պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանման պահանջների հետ: Նշենք, որ PAUL-ը տեղակայվում է 1884 թվականին Երևանում կառուցված հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի տանը: «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ շենքի պահպանման համար կատարվել են հետազոտական և նախագծային աշխատանքներ` ազգային արխիվից ուսումնասիրությունից  միջազգային հետազոտություններ: «Գալաքսիի» հիմնադիրների համար կարևոր է երևանյան պատմամշակութային հուշարձանների ամբողջական պահպանումն ու դրանց վերածնունդը` ինքնության, պատմության տեսանկյունից, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի զարգացման համար:

Նշենք, որ PAUL-ը հիմնադրվել է 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։ PAUL-ը կարևոր հավելում է հայկական շուկայում` միաժամանակ իր հացաբուլկեղենի, թխվածքների, սուրճի ու ռեստորանային կոմպոնենտով: Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։

Ներկայումս PAUL Հայաստանի ընտրված գլխավոր շեֆը, հացաբուլկեղենի ու քաղցրավենիքի շեֆերը պատրաստվում են եռամսյա ուսուցման PAUL ֆրանսիայում, որի ավարտից հետո պատրաստ կլինեն PAUL-ի բացմանը իրենց ֆրանսիացի գործընկերների հետ գոհացնել երևանյան հաճախորդներին:

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը արդեն մեկ տասնամյակ է, ինչ ներկայացված է հյուրանոցային և ռեստորանային ոլորտում, որտեղ ի դեմս իր բրենդների, նորամուծություններ է բերում` փոխելով ու բարելավելով շուկայի կանոնները: «Գալաքսի» ոլորտային պորտֆոլիոյում են ավարտական փուլում գտնվող Courtyard by Marriott հյուրանոցը, Santafe երևանյան սրճարանը և Pahest33 կոնցեպտուալ բար-ռեստորանը: PAUL-ի Հայաստան մուտքը ողջունել են հայ-ֆրանսիական բարեկամության առևտրաարդյունաբերական գործընկերությունները, դիվանագիտական ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան այրիք:

Գալաքսի ընկերություն PAUL

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին