f

Անկախ

Սաակաշվիլիի գործոնը․ կկարողանա՞ ընդդիմությունն անկայունություն ստեղծել Վրաստանում


Բեռնատար կոնտեյներով գաղտնի Վրաստան վերադարձած ու կալանավորված Միխեիլ Սաակաշվիլին արդեն 15 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Նա և իր կողմնակիցները համարում են, որ Սաակաշվիլիի ազատազրկումը քաղաքական հիմքեր ունի։ Իսկ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ բազմահազարանոց ցույց Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով։ Ուշագրավ է, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլն է։ Եվ այս քաղաքական զարգացումները տեղի են ունենում ընտրություններից առաջ։ 

Վրաստանի ներքաղաքական զարգացումների, ընդդիմության մտադրությունների  և Սաակաշվիլիի գործողությունների տրամաբանության մասին է «Անկախը» զրուցել վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, ի՞նչ ցույց տվեց երեկվա ցույցը, և ո՞րն է ընդդիմության հիմնական նպատակը։

-Մոբիլիզացվեց այն ռեսուրսը, որն ունի Սաակաշվիլու կուսակցությունը։ Մաքսիմալ աշխատեցին, որ իրենց սատարող և քաղաքացիներին, և քաղաքական ուժերին հավաքեն։ Կարևոր քայլ կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միանային  Սաակաշվիլու  ազատման գաղափարի շուրջ,  սակայն ընդդիմության հիմնական գործընկերները  հայտարարեցին, որ այո, Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, բայց որպես կուսակցություններ չեն մասնակեցու բողոքի ցույցին։

Այս ամենը ցույց տվեց, որ այսօր այնպիսի իրավիճակ չկա, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը միասնական է, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ չնայած միասնական ջանքեր չկան, կա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մոբիլիզացիան։ 

Իմ կարծիքով այս ամենը կարող է ազդել  ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի վրա։ Բայց անգամ եթե որոշ բնակավայրերում  Սաակաշվիլու կուսակցությունը հաղթանակ ունենա, այս ամենը որևէ կերպ չի կարող  կտրուկ փոխել իրավիճակը ներքաղաքական պրոցեսներում։

Եվ երեկվա հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ  այդ կուսակցության կողմից փորձ է արվում հող նախապատրաստել՝ իբր ընտրությունները կեղծված են։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիան նախազգուշացրեց Բիձինա Իվանիշվիլիին, որ «եթե երկրորդ փուլի ժամանակ կրկնվի այն ամենը, ինչ տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, մարդկանց այլ ելք չի մնա, քան փողոցային պայքարով իշխանափոխության հասնելը»։

Այսօր իրենք փորձում են մաքսիմալը քաղել այս իրավիճակից և  Սաակաշվիլու վերադարձից։ Այլ  հարց է, որ այդ ամենն իրագործելու  համար պետք է ոչ թե մեկ կուսակցության մոբիլիզացիա, այլ ողջ ընդդիմության, որ ձևավորված լինի միակարծություն և ցանկություն լինի փողոցային ակցիաներով իշխանափոխության հասնել։ Նաև պետք է լինի դժգոհություն Արևմուտքից, ինչն այսօր մենք չենք տեսնում։ Ուստի, ամենայն հավանականությամբ, երկրորդ փուլում թե իշխանությունը, թե ընդդիմությունը հիմնական պայքարը մղելու են Թբիլիսիի համար։ 

«Վրացական երազանքը»՝ իշխող թիմը,  ևս մոբիլիզացվելու է։ Իրենք կփորձեն  այս ընտրությունների արդյունքում հաղթել բոլոր շրջաններում։ Բայց,  անգամ եթե մի քանի շրջաններում չհաղթեն, ողբերգություն չեմ տեսնում։

 Իմ կարծիքով՝ հետընտրական պրոցեսներ ևս կարելի է սպասել, քանի որ Սաակաշվիլին բանտում է, և իր կուսակցության լիդերները ամեն կերպ, այդ թվում և փողոցային ակտիվությամբ աշխատելու են դրսի խաղացողների ուշադրությունը պահել այս հարցի վրա։ 

Բայց շատ բան կախված է նրանից, թե իշխանություններն ինչպես կկարողանան կազմակերպել ընտրությունների երկրորդ փուլը և ինչպես այդ ամենը կմատուցվի։ Եթե  ամեն ինչ չափված-ձևված անեն,  խուսափեն կտրուկ քայլերից, ամենայն հավանականությամբ այս ընտրություններից հետո կունենան  հնարավորություն հանդարտեցնել իրավիճակը երկրի ներսում։

-Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալու բուն նպատակը ո՞րն էր։ Արդյոք բանտում հայտնվելը նրա ծրագրի մի մասն էր։ Եվ ի՞նչ նպատակ են հետապնդում Վրաստանի նախկին նախագահի շուրջ ծավալվող զարգացումները։

-Շատերն այսօր Նավալնիի հետ են զուգահեռներ անցկացնում։ Սակայն Նավալնին կարողացավ կազմակերպել  այդ ամենը տեսախցիկների առջև։ Ինչից խուսափեց Սաակաշվիլին։ Սա առիթ է  տալիս է  մտածելու, որ միգուցե ինքը սպասում էր, որ իր վերադարձը էլ ավելի կակտիվացնի  դժգոհ զանգվածներին։ Միգուցե սխալ հաշվարկներ էր արել։

 Շատերի համար անհասկանալի է Սաակաշվիլիի արարքը․  եթե հայտարարում ես, որ քաղբանտարկյալ ես կամ քաղաքական հարցերով ես հալածվում՝ նկատի ունենալով երկու դատական որոշումները, ճիշտ  կլիներ օրինական ձևով մուտք գործել Վրաստան՝ նույնիսկ հասկանալով, որ քեզ կձերբակալեն։ 

Այդ պարագայում  վրացական իշխանությունների վրա ճնշումն ավելի մեծ կլիներ։ Իսկ Սաակաշվիլին ընտրեց Վրաստան վերադառնալու ապօրինի ուղին, ինչով դե ֆակտո օրենք է խախտել  և Ուկրաինայում, և Վրաստանում։

Այդ պատճառով իր դիրքերը երկրից  դուրս բավականին թույլ են։ Արտաքին ճնշումներին ի պատասխան իշխանությունները հանգիստ կարող են ասել, որ նա օրենք է խախտել, անգամ եթե քաղաքական համարվող այլ մեղադրանքները մի կողմ դրվեն։ 

Որևէ մեկը տրամաբանրեն չի կարող բացատրել նրա  քայլը կամ  մոտիվները, օրինակ՝ ի՞նչ հաշվարկներից ելնելով է այս շրջանում եկել, այլ ոչ թե առավել կարևոր խորհրդարանական ընտրություններին։

Հիշեցնեմ, որ 44-օրյա  պատերազմին զուգահեռ էին տեղի ունենում այն ընտրությունները, երբ տարածաշրջանում բավականին բարդ պրոցեսներ էին ընթանում, և Վրաստանի իշխանություններն էլ ավելի բարդ իրավիճակում  էին։ Գուցե այն ժամանակ  իր գալն  ավելի հետաքրքիր էֆեկտ կունենար և այլ պատկեր կտեսնեինք։ Բայց ներկայում  վերադարձն ուշացած էր, և միգուցե հաշվարկները սխալ էին արված։ 

Այստեղ կա նաև  ֆորսմաժորային իրավիճակների գործոնը։ Միգուցե բաներ կան, որ մենք չգիտենք։ Բայց մի բան հստակ է՝ Սաակաշվիլին փորձելու է  առավելագույնը քաղել ընթացող ներքաղաքական պրոցեսներից,  կապիտալիզացնել դժգոհությունը, որ կա գործող իշխանություններից։

Այլ  հարց է՝  որքան է այդ դժգոհությունը և ինչքան մարդ կարող է մոբիլիզացվի, որ ոչ ժողովրդավարական ձևով իշխանափոխություն ապահովի։ 

Ի վերջո վերջին մեկ տարում երկու ընտրություններ եղան երկրում։ Վերջին ընտրություններում իշխանությունները ստացել են քվեների 46 տոկոսը։ Այս ամենը ցույց է տալիս, որ անգամ եթե իջել է իշխող թիմի վարկանիշը, այն միևնույն է,  բավարար է, որ իրենք շարունակեն ղեկավարել Վրաստանը։

-Այս պարագայում ճշմարտության նշույլներ ունի՞ վարկածը, ըստ որի Սաակաշվիլիի գործոնն ասպարեզ է բերվել՝ ընդդեմ Հայաստանի․ Վրաստանում անկայունությունը վտանգի տակ կդներ Հայաստանի ցամաքային կապն արտաքին աշխարհի հետ՝ ստիպելով տեղի տալ զանազան «միջանցքերի» հարցով ճնշումներին։ 

-Մենք շատ ենք կենտրոնանում մեզ վրա։ Մենք այնքան լուրջ գործոն չենք, որ մեզ համար նման պրեցեսներ  տեղի ունենան։  Կա Վրաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը,  և  Սաակաշվիլի քայլերն այս տրամաբանության մեջ պետք է հասկանանք։ Չէի ասի, որ որևէ կերպ այդ ամենը մեզ է առնչվում։ Միգուցե Արևմուտք-Վրաստան հարաբերություններին ինչ-որ կերպ առնչվում է, բայց Հայաստանին՝ ոչ։ Իհարկե, անուղղակիորեն Հայաստանի վրա անդրադարձ կլինի, բայց Հայաստանի համար չի արված այս ամենը։ 

 

Տարածաշրջան խմբագրի ընտրանի հարցազրույց Աշխարհում Վրաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին