f

Անկախ

Լույսի մեջ, Ռուբեն... Լավ մարդ ու հարգանքի արժանի քաղաքացի


Ննջիր խաղաղությամբ, Ռուբեն։

96-ի նախագահական ընտրություններից հետո ԱԺ մի քանի պատգամավորներիս այսօրվա թիվ մեկի նախահոր հրահանգով զրկեցին պատգամավորական անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցին։ Մեղքներս՝ աննախադեպ ընտրակեղծիքների դեմ պայքարելն էր։ Իմ դատապաշտանը Ռուբեն Սահակյան էր, ում ճանաչում էի վաղուց և, հանգամանքների բերումով, ամենօրյա շփումների մեջ էինք։ Ռուբենը կոորդինացնում էր Հրանտ-Վահանի գլխավորությամբ ԱԱԾ-ի պադվալը «սեփականաշնորհած» դաշնակցական տղերքի փաստաբանական խմբի աշխատանքները, ես՝ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչն էի և ԱԺ պատգամավոր։

Ռուբենը էմոցիոնալ էր... Երկրորդ հանդիպման ժամանակ շան լափը լցրեց քննիչի գլխին, հայտարարելով, որ այս ամբողջը հիմարություն է և իշխանական ոհմակին պետք է այս հադվածներով դատել։ Նկատեցի, որ քննիչը հարգանքով էր վերաբերվում և, նույնիսկ, քաշվում էր Ռուբենից։ Ազգանունը, կարծեմ, Բաբայան էր։ Նաև ինձ թվում էր, որ քննիչը ամաչում էր, որ նման գործ է քննում։

Մեր հանդիպումների ժամանակ Ռուբենը նաև պատմում էր կալանավորված տղերքից, երբեմն Հրանտից ու Վահանից կենդանի «քսիֆներ» էր փոխանցում։

Ռուբենն իր մեջ մեկտեղում էր իսկական տղամարդուն հատուկ որակ, բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ պատասխանատվություն՝ ստանձնած գործի նկատմամբ։

Լույսի մեջ, Ռուբեն... Լավ մարդ ու հարգանքի արժանի քաղաքացի։

Ռուբեն Հակոբյան ՖԲ Գրառում Ռուբեն Սահակյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին