f

Անկախ

«Պետք է ավելի արդյունավետ օգտագործել գիտական աշխատանք կատարելու նկատմամբ հայերի հակումը»


2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է գիտության ֆինանսավորումը զգալիորեն ավելացնել, գրեթե կրկնապատկել։ ՀՀ ԳԱԱ Կիրառական պրոբլեմների ինստիտուտի  գիտքարտուղար, ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու  Հրանտ Խաչատրյանի կարծիքով՝ դա Հայաստանում գիտությունը հզորացնելու ուղղությամբ առաջին քայլն է, բայց նման քայլերը պետք է լինեն հետևողական և շարունակական։

Խաչատրյանը շեշտում է՝ գիտությունն առանցքային դերակատարում է ունենալու հետպատերազմյան այս փուլում Հայաստանի հզորացման  հարցում, և կառավարությունն արդեն իսկ սկսել է որոշ քայլեր ձեռնարկել գիտության խրախուսման ուղղությամբ։ 

«Ցավոք, այդ քայլերը մի փոքր ուշացած են։ Ցանկալի կլիներ, որ դրանք ձեռնարկվեին անկախացման սկզբնական տարիներից։ Որովհետև սուղ ֆինանսավորման հետևանքով անցած տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ լավ գիտնականների կորուստ. մի մասը հեռացել է Հայաստանից, մյուս մասն էլ թողել է գիտությունը»,- ասում է Խաչատրյանը։ 

Խոսելով գիտության զարգացման առաջնային  նախապայմանների մասին՝ Խաչատրյանն առանձնացնում է մի քանիսը։  Բավարար մակարդակով ֆինանսավորումից բացի, նրա կարծիքով, նույնքան կարևոր է հասարակության վերաբերմունքը գիտաշխատողի և ընդհանրապես ուսյալ մարդու նկատմամբ։ Անկախության երեք տասնամյակների ընթացքում հասել ենք մի կետի, երբ հասարակությունը չի գնահատում կրթված  մարդու աշխատանքը։ 

«Պետք է ստեղծել իրապես ավելի բարձրորակ կրթական համակարգ,  կրթությունը և գիտությունը փոխշաղկապված են։ Եթե չունենք նորմալ կրթական համակարգ, ապա հուսալ, որ կունենանք բարձր մակարդակի գիտություն, անիմաստ է։ Ուստի այդ ամենը պետք է  իրականացնել համակարգված և սկսել կրթական համակարգից՝  նախ կարգավորել  դպրոցական կրթությունը, այնուհետև բուհական,  հետո ավելի բարձր մակարդակներում՝ փորձելով հասնել ավելի լուրջ արդյունքների»,- ասում է Խաչատրյանը։

Նրա համոզմամբ՝ անվճար պետք է լինի ոչ միայն հանրակրթությունը, այլ նաև բարձրագույն կրթության առաջին մակարդակը՝ բակալավրիատը։ «Ավելին, ուսանողը պետք է ստանա նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ, որպեսզի ստիպված չլինի ուսման համար նախատեսված ժամանակը տրամադրել ոչ մասնագիտական աշխատանքին՝ ապրուստը և ուսման ծախսերը հոգալու համար»,- ասում է գիտնականը։ 

Խաչատրյանը համոզված է՝ այդ պարագայում և կրթության որակն էապես կբարելավվի, և  աստիճանաբար դրական փոփոխություն տեղի կունենա կրթված մարդու նկատմամբ հասարակության վերաբերմունքում։ 

Մյուս կարևոր նախապայմանն, ըստ Խաչատրյանի, գիտատեխնիկական բազայի վերազինումն է։ «Միայն աշխատավարձերի  բարձրացումը դեռ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։ Անհրաժեշտ է վերազինել եղած տեխնիկական բազան։ Անհրաժեշտ է ստեղծել համագործակցության հնարավորություն տարբեր երկրների գիտաշխատողների հետ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ, սեմինարներ, հրավիրել լավ մասնագետների։ Այս համալիր գործողություններն իրականացնելու դեպքում իսկապես հնարավոր է հասնել արդյունքի»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ ունենք ամենակարևոր պայմանը՝ գիտության ոլորտում աշխատելու երիտասարդների հակումը և բնատուր ստեղծագործական ձիրքը։

Անդրադառնալով Հայաստանի գիտական պոտենցիալին՝ Խաչատրյանն ասում է, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաների (տես օրինակ՝ https://www.scimagojr.com/countryrank.php) տվյալները փաստում են՝ 1 գիտաշխատողին բաժին ընկնող հոդվածների քանակով Հայաստանն աշխարհում  միջինից  բարձր դիրքերում է։ Իսկ արձանագրված գիտական արդյունքի և մինչ այժմ եղած ֆինանսավորման հարաբերակցության առումով Հայաստանն աշխարհում առաջատարներից է։ 

«Օրինակ՝ եթե դիտարկենք, թե որքան գումար է ներդրվել գիտության մեջ և դրա դիմաց  բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում քանի հոդված է հրապարակվել մեր  հանրապետության գիտաշխատողների  կողմից («Ֆիզիկա և Աստղագիտություն» բնագացվառում), ապա այդ ցուցանիշով մենք առաջին հնգյակում ենք ամբողջ աշխարհում»,- ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ պետք է ավելի արդյունավետ օգտագործել գիտական աշխատանք կատարելու նկատմամբ հայերի հակումը։

«Արդյունքն  իրեն սպասեցնել չի տա, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն գիտության զարգացման համար բարենպաստ միջավայր ապահովելու ուղղությամբ»,- ասում է նա։

Հրանտ Խաչատրյան գիտություն խմբագրի ընտրանի գիտության ֆինանսավորում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին