KTRK-TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում McDonnell Douglas DC 9-87 մարդատար ինքնաթիռ է կործանվել: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Ուոլեր շրջանի շերիֆ Թրոյ Գիդրիի, ինքնաթիռում 21 մարդ է եղել, բոլոր ուղևորներն անվտանգ դուրս են եկել ինքնաթիռից: Ավիավթարի հետևանքով զոհեր չկան: Տեխասի հանրային անվտանգության վարչությունը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մորթոն և Քարդիֆ ճանապարհների մոտ, որոնք անցնում են Հյուսթոնի օդանավակայանի մոտով՝ Ուոլեր շրջանի հարավարևելյան անկյունում:
Սեպտեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Տեխասում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Երկու օդաչու վիրավորվել էր: Երկու օդաչուներին հաջողվել էր դուրս նետվել, սակայն նրանցից մեկի օդապարիկը դիպչել էր էլեկտրահաղորդման գծերին: Ինքնաթիռի կործանման հետևանքով գետնին ոչ ոք չէր տուժել, արդյունքում երեք տուն վնասվել էր, որոնց տերերը ժամանակավորապես տեղափոխվել են այլ բնակարաններ: