f

Անկախ

«Ժողովուրդ». 7 տարի առաջվա դեպքն ու Աղվան Հովսեփյանը. նոր զարգացումներ կլինեն


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն արդեն 1,5 ամսից ավելի է, ինչ կալանքի տակ է պահում ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Վերջինիս պաշտպաները դիմել են ՀՔԾ, որ  այս գործով քննի Շանթի Յուրայի դեմ քրեական գործով քննիչին ու դատախազին: Կմտածեք՝ ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը, նրա կալանքը Շանթի Յուրայի տան հարձակման հետ. բանն այն է, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը՝ խարդախության, կաշառքի գործով, հիմնված է նույն Յուրայի տված ցուցմունքների վրա:

Նրա դեմ ցուցմունք տվողներից մեկը իր մտերիմ ընկեր, գործարար Յուրա Ղարիբյանն է կամ Շանթի Յուրան, ուստի ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանները պահանջում են հարցաքննել Շանթի Յուրա մականունով հայտնի Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։ Ու մինչ Հատուկ քննչական ծառայությունը կքննի դեպքի հանգամանքները ու հարցաքննության կկանչի այս քրեական գործով դատախազին ու քննիչին, «Ժողովուրդ» օրաթերթը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպով ուշագրավ մանրամասներ է պարզել:

Բանն այն է, որ 7 տարի առաջ գործարար Յուրա Ղարիբյանի տունը օրը ցերեկով իբր գողության նպատակով մտել է հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան՝ Գեւորգ Սարգսյանը։ Ըստ լուրերի՝ նա Շանթի Յուրայի տուն էր մտել ոչ թե գողության, այլ մեկ ուրիշ նպատակով: Բանն այն է, որ հարձակում գործած անձը ամենեւին էլ չքավոր խավի ներկայացուցիչ չէ, ուստի չի բացառվում, որ Յուրա Ղարիբյանը ինչ-ինչ հարցեր է ունեցել իր տուն ներխուժած անձի հետ, եւ դա է եղել պատճառը, որ Գեւորգ Սարգսանը օրը ցերեկով մտել է Շանթի Յուրայի տուն՝ նրա հետ հաշիվներ մաքրելու, եւ սպանվել։

Ստացվում է, որ ՀՔԾ-ն, դատախազներին ու քննիչներին հարցաքննության հրավիրելուց բացի, պետք է կրկին քննի 7 տարի առաջ տեղի ունեցած ավազակային հարձակման խորքային պատճառները եւ հասկանա, թե ինչու սպանեցին հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղվան Հովսեփյան ՀՔԾ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին