f

Անկախ

Մարիամ Օստրենկովա․ «Ցանկանում եմ առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում»


Հոկտեմբերի 10-ին  «Դինամո» ՄՀԿ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի ընթացքում իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակով նշանավորեց Մարիամ Օստրենկովան։ 63 կգ քաշային կարգում 3-ռաունդանոց մենամարտում հայ մարզուհին հաղթեց Իրանի ներկայացուցչին։
Անկախի հետ զրույցում Մարիմաը կարևորում է անդրանիկ մենամարտում տարած հաղթանակը, որը ճանապարհ կհարթի մեծ նվաճումների ձեռքբերման ճանապարհին։


-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակը տոնելու կապակցության։ Պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալու որոշումն ինչպե՞ս կայացրիք։
-Շնորհակալ եմ։ Բազմիցս լսել էի, որ ամեն տարի աշնանը «Դինամոյում» պրոֆեսիոնալ մենամարտերի մրցաշար է անցկացվում։ Ավելի վաղ պետք է մասնակցեի, պարզապես համավարակի պատճառով որոշ հանագամանքներ խանգարեցին։ 
Այս տարի պատահաբար տեղեկացա, որ 63 կգ քաշային կարգում մարզուհի են փնտրում, մրցաշարի կազմակերպչին իմ տվյալները փոխանցել  էր մեր մարզուհիներից։ Մարզիչս՝ Հայկ Թարլամազյանը, դեմ չեղավ, և որոշեցինք փորձել ուժերս պրոֆեսիոնալ ռինգում։

 


-Ինչպե՞ս նախապատրաստվեցիք մենամարտին, ի՞նչ տրամադրվածությամբ մտաք ռինգ։
-Հոգեպես շատ լավ էի տրամադրված, որովհետև ապրիլից  Գյումրիից տեղափոխվել եմ Երևան  և այստեղ եմ անցկացնում մարզումներս։ Ինձ այս մասնակացությունն անհրաժեշտ էր։ 
Մրցումներից առաջ  երիտասարդական հավաքականը պատրաստվում էր մեկնել Եվրոպայի առաջնության։ Ես էլ հավաքականի 3 մարզուհիների հետ սպարինգներ անցկացրի․ միմյանց օգնեցինք մրցումներից առաջ։ Աղջիկները ուժեղ մարզուհիներ են, ինչն ինձ ոգևորոեց և, նրանց հետ մենամարտելով, հասկացա, որ բավական լավ մարզավիճակում եմ ու ամեն ինչ լավ կլինի։  Ընթացքում ֆիզիկականի վրա էինք աշխատում մարզչիս հետ։  Հարվածներս դրել էինք՝ չոր, ծանր, լավ բռնցքամարտում էի, արագությունս ու շնչառությունս տեղն էին, լիովին պատրաստ էի։ Բավական լավ էի  պատրասստվել, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես։ Հոգեբանորեն էլ պատրաստ էի։ Պարապմունքների ժամանակ նաև տղաների հետ էի մարզվում, լավ տրամադրված էի, թեև մրցումներից առաջ շատ ժամանակ չունեինք, բայց տրամադրվածությունս հաղթական էր, գիտակցում էի, որ կարող եմ հաղթել։


-Ձեր մրցակցին նախապես հասցրե՞լ էիք ծանոթանալ։
- Իրանի ներկայացուցչի  անունը գիտեի (Եղանե Էշրատ) և նկարով էի տեսել, ուրիշ տեղեկություններ չունեի, մենամարտերից ոչ մեկը չէի տեսել, քանի որ իրենք սոցցանցերում հրապարակումներ չեն անում։  Որոշ  դեպքում ինձ համար ավելի լավ է, երբ չեմ իմանում՝ հակառակորդս ինչ տիպի մարզիկ է։ Այդ ժամանակ վստահությունը, կարծում եմ, կրկնապատկվում է, և  ռինգում ունենում ես միայն մեկ նպատակ՝ ցանկացած գնով հաղթելու։ Կասկածի անվստահության տեղ չունեի, հավատում էի իմ ուժերին, պետք է միայն մարզչիս փոխանցած գիտելիքները ճիշտ օգտագործեի։
Մենամարտից առաջ, երբ տաքանում էի, հետևում էի,  թե ոնց է պատրաստվում՝ հասկանալու համար՝ ի՞նչ տիպի մարզուհի է։ Կողքից նայելով՝ հասկաացա, որ թերագնահատել պետք չի, բավական լավ պատրաստված մարզուհի է։ Դրա համար հենց առաջին վայրկյաններից ռինգում սկսեցի շատ լավ աշխատել՝ վերջին ուժս ամեն հարվածի մեջ դնելով։
Մարզիչիս տվածին հավատալով, մտածելով միայն հաղթանակի մասին՝ կարողացա հաղթել։ Մեզ համար այս հաղթանակն անչափ սպասված էր։


-Ինչու՞ որոշեցիք հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում։
-Արդեն 23 տարեկան եմ, 11 տարի է այս մարզաձևի մեջ եմ, ինչ-ինչ պատճառներով չի ստացվել սիրողական ռինգում  մեծ արդյունքների հասնել՝ մարզիչ, մարզադահլիճ փոխելով։ Քանի որ սիրողականում չէր ստացվում առաջ գնալ, գիտեի, որ կարող եմ լավ արդյունքներ ցույց տալ, առիթը բաց չթողեցի։ Մենամարտից հետո հետագան ավելի պարզ կլինի, կհասկանամ՝ ո՞ր ուղղությամբ պետք է շարժվեմ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Ինձ մեծ ինքնավստահություն հաղորդեց։ Եթե ինչ-որ տեղ հույսս կորցրել էի, այս հաղթանակն ինձ ավելի մեծ ուժ ու եռանդ տվեց, ցանկություն տվեց պարապմունքներս ավելի նպատակային դարձնեմ, ավելի մեծ սիրով մարզվեմ,  հավատամ հետագա գործերին, ինձ հավատ ու ուժ տվեց, իմ հետագա քայլերում ավելի  ինքնավստահ լինելու։ Մանավանդ, երբ  շատ մարդիկ կարծում են, թե ձախողվելու ես, չեն հավատում քո հաջողություններին, այդ ժամանակ  հաղթանակը ավելի համեղ է թվում և ավելի մեծ սիրով ես վայելում, քանի որ ապցուցում ես, որ կարող էիր և արեցիր։


-Մեկնարկը տրված է, հետագա քայլերից կխոսե՞ք։
-Փորձելու ենք կապ հաստատել մենեջերների հետ, որ կարողանամ պրոֆեսիոնալ ռինգ մտնել։ Ցանկանում եմ պրոֆեսիոնալ ռինգում առաջ գնալ, դա իմ  երազանքն է, վստահ եմ, գիտեմ, որ հնարավորության դեպքում լավ արդյունքների կհասնեմ։
Ցանկանում եմ նշել, որ ամեն ինչի հասել եմ և հասնում եմ իմ մարզչի, ծնողիս ու մեծ հավատքիս շնորհիվ։

պրոֆեսիոնալ բռնցքամարտ Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի Մարիամ Օստրենկովա

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին