f

Անկախ

Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ահաբեկչական ակտ կատարող անձինք ունեն պատվիրատու և պատվիրատուն բավականին խոշոր գումար է վճարել նրանց


#ՀՀմարդուիրավունքներիպաշտպանպարոնԱրմանԹաթոյանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում`

#ՀՀումՖրանսիայիդեսպանտիկիԱննԼույոնին

#ՀՀումԱՄՆդեսպանտիկինԼինԹրեյսիին

#ՀՀումՌԴդեսպանպարոնՍերգեյԿոպիրկինին

#ՀՀումԻրանիդեսպանպարոնԱբբասԲադախշանԶոհուրին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչին

ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

20 հոկտեմբերի, 2021թ.

Դիմում

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն դիմումով կրկին հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում:

2021 թվականի օգոստոսի 5-ի գիշերը իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ: Քրեական հետապնդման մեջ գտնվող, գրավի դիմաց ազատ արձակված երկու անձ հատուկ պատվերի ներքո, գումարի դիմաց հանրավտանգ եղանակով ոչնչացրել են իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան, տուժել է նաև հարևանս` հրկիզվել է նրա ավտոմեքենայի հետնամասը, բարեբախտաբար զոհեր չկան: Այս տեսարանը տեսագրվել է մի քանի տեսախցիկներով, սակայն հարուցված քրեական գործի շրջանակում ահաբեկչական ակտ կատարած անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը մի քանի օր առաջ, իսկ նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ չեն ստացվել:

Նախաքննական մարմինը մի քանի օր առաջ ինձ տեղեկացրեց, որ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը երկու անձի նկատմամբ (անձինք ովքեր մեկ այլ քրեական գործով ունեն ամբաստանյալի կարգավիճակ և գրավի դիմաց ազատ են արձակվել), նրանցից մեկը կալանավորված է, իսկ երկրոդի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր տիկին Արմինե Մելիքսեթյանը մերժել է կալանք կիրառելը: Տիկին Արմինե Մելիքսեթյանը այն անձն է, ով գործող իշխանության դեմ քաղաքական դիրքորոշում հայտնողների նկատմամբ կիրառում է կալանքի որոշումներ:

Վերը նշված երկու անձինք ունեն հարուստ քրեական անցյալ, նրանցից մեկը գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ նաև վրաերթի միջոցով մարդ է սպանել: Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ահաբեկչական ակտ կատարող անձինք ունեն պատվիրատու և պատվիրատուն բավականին խոշոր գումար է վճարել նրանց:

Չնայած, որ նախաքննական մարմնին հայտնի է, որ իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան ոչնչացրել են հանրավտանգ եղանակով պատվերի ներքո, խոշոր գումարի դիմաց հանցավոր խմբի անդամները, ովքեր գտնվել են քրեական հետապնդման մեջ և գրավի դիմաց ազատ են արձակվել, սակայն քրեական հետապնդումը նրանց նկատմամբ տեղի է ունենում սեփականության դեմ ուղղված հանցագործության հանցակազմով: Մինչդեռ ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է իրականացվի հասարակության դեմ ուղղված հանցակազմ պարունակող, հանցագործություններ նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` ահաբեկչություն և ահաբեկչության ֆինանսավորում:

Այսինքն նախաքննական մարմնին` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներին, հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պայթյունի, հրկիզման, զգալի գույքային վնաս պատճառելով, հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման պայմաններում` վտանգ ստեղծող գործողություններ կատարելով, այն ուղղակի ֆինանսավորվել է, այն հետապնդել է հատուկ նպատակ՝ խախտել հասարակական անվտանգությունը, բնակչությանն ահաբեկել, ինչը ունեցել է և ունի նպատակ՝ հանցավորի կողմից լռեցնել ինձ ու իմ նման քաղաքական դիրքորոշում ունեցող անձանց, ովքեր դեմ են Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությանը և համարում են, որ նրանց վարած քաղաքականությունը դավաճանական է:

Ահաբեկիչները քրեական հետապնդման մեջ գտնվող անձանցից ստեղծել են հանցավոր խումբ, նրանց ֆինանսավորել և տրամադրել են հատուկ նյութ, որի միջոցով իրականացվել է ահաբեչական ակտը: Թեպետ նախաքննական մարմնին հայտնի են նաև որոշ տվյալներ ահաբեկչական ակտը ֆինանսավորողի վերաբերյալ, սակայն այս ուղղութամբ անհապաղ գործողություններ չեն իրականացվում:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև գործող իշխանության կողմից իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգություններին, որը կատարվել է 2021 թվականի մայիսի 20-ին և սեպտեմբերի 21-ին: ՀՀ ոստիկանության աշխատակիցները իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը խաղաղ հավաքների ժամանակ: Առևանգման հատուկ գործողությունների ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, ինձ սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդումներ հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգով չեն արձագանքել:

Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումները ևս ու ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում:

https://www.youtube.com/watch?app=desktop&v=vNvatc3IHgs...

https://www.youtube.com/watch?v=2TFMLDCA75o

https://m.youtube.com/watch?v=zCrTnFSBCG0&feature=youtu.be

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան

Զարուհի Փոստանջյան ՖԲ Գրառում բաց նամակ

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին