f

Անկախ

՛՛Հրապարակ՛․Բազմաթիվ ընկերություններ ասել են՝ հենց էս օրենքն ընդունեցին, բիզնեսը փակելու են, գնան Հայաստանից


Ինչպես տեղեկացրել էինք, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր Գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով ՀՀ կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, առաջարկում է հանել գնումների գործընթացում արտադատական կարգով բողոքարկման հնարավորությունը, այն է` վարչապետի կողմից նշանակված բողոքը քննող անձանց, և օգտվել միանգամից դատական կարգով բողոքարկման հնարավորությունից:


Նիստին որպես հրավիրյալ փորձագետ ներկա էր նաև Հասմիկ Ենգոյանը, որին հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանն էր հրավիրել: Բայց Ենգոյանի ներկայությանը դեմ էին ՔՊ-ական պատգամավորները, որոնք ծանր էին տանում նրա ելույթները։ Ուստի որոշեցին հարձակվել նրա վրա և շահարկել նրա՝ քաղաքական թիմի անդամ լինելու հանգամանքը, որպեսզի դրանով ցրեն նրա՝ բացառապես մասնագիտական տիրույթում ներկայացվող հակափաստարկները, թե ինչ ռիսկեր է պարունակում կառավարության բերած այս նախագիծը։

Մասնավորապես, ՔՊ-ից Ծովինար Վարդանյանը ակնարկեց, թե Ենգոյանն իր բիզնես շահերն է եկել այստեղ պաշտպանելու, քանի որ ղեկավարում է գնումների գործընթացում տնտեսվարողներին աջակցող ընկերություն, և հիշեցրին, որ Ենգոյանը նաև քաղաքական ուժ և դաշինք է ներկայացնում` Արթուր Ղազինյանի հիմնած «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ է, ինչպես նաև ընտրություններին ընդգրկված էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում: Ուստի տեղին չհամարեցին նրա ներկայությունը այս նիստին` հայտարարելով, որ նրա հետ հարցուպատասխանը ժամանակի վատնում է իրենց համար: 

Նիստից հետո տիկին Ենգոյանը, անդրադառնալով իրեն ուղղված այս մեղադրանքներին, ասաց․ «Ուրեմն բիզնես շահերի հետ կապված՝ հստակ արձագանքեմ, որ երբ այս նախագիծը մտել էր շրջանառության մեջ, բոլոր այն տնտեսվարողները, որոնց հետ ես գործնական հարաբերությունների առումով առնչվել եմ, առանձնահատուկ խնդրել են, որպեսզի բարձրաձայնեմ այս նախագծով վարչական մարմինը լուծարելու առումով անհնարինության և իրավական հետևանքների մասին։ Ասեմ ավելին, բազմաթիվ ընկերություններ ասել են՝ հենց էս օրենքն ընդունեցին, բիզնեսը փակելու են, գնան Հայաստանից։ Այսուհետ հնարավոր չի լինելու մանսակցել տենդերներին, որովհետև մրցույթները դառնալու են անբողոքարկելի՝ պատվիրատուն, պետությունը ինչ ուզենա, կկարողանա անել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը քաղաքական անձ է նաև, ապա Ենգոյանն արձագանքեց․ «Կներեք, ես հանդես եմ եկել որպես ոլորտի սովորական փորձագետ, ընդ որում՝ ես ինձ համարում եմ ոլորտի լավագույն մասնագետներից, պատահական չի, որ ես դոկտորական ատենախոսություն եմ գրում։ Իսկ նրան, թե ինչու ես չներկայացա, որ ես «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 69-րդ համարի թեկնածուն եմ եղել, կներեք՝ սա ոչ տեղն էր քաղաքական պատկանելությունը նշելու, ոչ էլ․․․ Եթե պիտի նշեի ամբողջ ինքնակենսագրությունս, կարող է մի 15 րոպե տևեր, սկսած նրանից, որ ՄԱԿ-ի ազգային փորձագետ եմ, վերջացրած, որ արդարադատության մայոր եմ։ Էնպես որ, ներկայանալու․․Շարունակությունը ՝ սկզբնաղբյուր կայքում

    

Հասմիկ Ենգոյան բիզնես Ազգային ժողով

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին