Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգթոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում գտնվելիս նախքան Փենսիլվանիա մեկնելը մտահոգություն է հայտնել Չինաստանի կողմից փորձարկվող հիպերձայնային հրթիռների կապակցությամբ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այո», - պատասխանել է ԱՄՆ նախագահը լրագրողների այն հարցին, թե արդյոք իրեն անհանգստացնում են չինական հիպերձայնային հրթիռները։
Սակայն ամերիկացի առաջնորդը չի մեկնաբանել հրթիռային փորձարկումները։
Օգոստոսին ՉԺՀ-ն փորձարկեց միջուկային էներգիայով աշխատող հիպերձայնային հրթիռ, որը թռչելով շրջանցեց աշխարհը՝ ցուցադրելով առաջադեմ տիեզերական հնարավորություններ:
Աղբյուրների համաձայն՝ չինացի զինվորականները հիպերձայնային հրթիռ են արձակել, որն անցել է ցածր ուղեծրային տարածությունով, այնուհետև իջել՝ հասնելու իր թիրախին: