Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան հայտարարել է, որ երկրում ավելի քան 1 միլիարդ մարդ ստացել է պատվաստանյութերի երկու դեղաչափերից մեկը: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Շնորհավորում եմ Հնդկաստանին», - գրել է Մանդավիան պատվաստվածների թվի նկարի տակ:
Հոկտեմբերի 20-ին Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ պատվաստանյութի մեկ չաձաբաժնով երկրում պատվաստվել է ավելի քան 990 միլիոն մարդ, իսկ երկուսով՝ ավելի քան 700 միլիոն քաղաքացի։
Հնդկաստանը դարձել երկրորդ երկիրը, որտեղ ավելի քան 1 միլիարդ մարդ պատվաստվել է COVID- ի դեմ: Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Չինաստանում ավելի քան 1 միլիարդ մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ 70%-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում սեպտեմբերի 17-ին երկրի վարչապետի ծննդյան օրը 22 միլիոն մարդ է պատվաստվել։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումների նախորդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի 27-ին, երբ պատվաստվել էր ավելի քան 13 միլիոն հնդիկ: Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են երկրի ողջ չափահաս բնակչությանը պատվաստել մինչև 2021 թվականի վերջ։