f

Անկախ

2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատական հայց է ներկայացվել 46 անձի դեմ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում


ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկութան օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ: ԱՅս մասին հայտնում են Դատախազությունից։

Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝

· 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,

· 3-ին՝ բռնության զուգորդմամբ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար,

· 6-ին՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,

· 6-ին՝ քարոզչական պաստառի ոչնչացմամբ կամ վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,

· 3-ին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,

· 2-ին՝ ընտրողներին քվեարկությանը մասնակցելուն, ընտրություններին մասնակցող կոնկտեր ուժի օգտին քվերակելուն կամ կոնկրետ ուժի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար, (որոնցից մեկին՝ նաև բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց ծառայություններ մատուցելու խոստում տալու համար),

· 2-ին՝  մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվերակելու փորձ կատարելու համար,

· 1-ին՝ հանցագործության մասին չհայտնելու համար,

· 1-ին՝ խարդախության համար:

Այսինքն՝ ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսը:

Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընտգրկված անձինք:

Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 5 անձի նկատմամբ:

 2021թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ, այդ թվում՝

· 35-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու, ընտրակաշառք ստանալու  համար,

· 3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,

· 2-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,

· 2-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,

· 4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար:

 Ըստ էության, ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար դատի տրված անձանց թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 76 տոկոսը:

Դատարան ուղարկված գործերից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով 1 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, միաժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է: 

Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 22-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարող անձինք:

2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 39 քրեական գործի նախաքննություն շարունակվում է, առանձին  գործերի վարույթներ կարճվել են, իսկ որոշները միացվել են իրար:

Չնայած քրեական գործերի զգալի մասով դեռևս նախաքննությունը և դատական քննությունը շարունակվում է, սակայն արդեն իսկ կարելի է փաստել, որ 2021թ. հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ համապետական նույնաբնույթ երկու՝ 2017թ. հերթական և 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից էականորն տարբերվում է ընտրական հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությամբ:

Համեմատության համար նշենք, որ 2021թ. ընտրությունների հետ կապված ընտական առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը 2017թ. ԱԺ հերթական ընտրությունների համեմատ ավելի է մոտ 4 անգամ, 2018թ. արտահերթ ընտրությունների համեմատ՝ ավելի քան 7 անգամ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը 2017թ. ընտրությունների համեմատ ավելի են գրեթե կրկնակի, իսկ դրանցով դատի տրված անձանց թիվը ավելի է շուրջ 70 տոկոսով:    

Հատկանշական է հատկապես ընտրակաշառքների դեմ քրեաիրավական պայքարի աննախադեպ արդյունքները՝ հաշվի առնելով, որ նախկին որևէ համապետական ընտրության ժամանակ երբևէ չի արձանագրվել նման թվով անձանց ընտակաշառք տալու, ստանալու և միջնորդության, դրանց առնչվող այլ հանցագործությունների բացահայտում,  դրանց համար քրեական հետապնդման ենթարկելու և դատի տալու դեպք:

Նման արդյունքները կարող են կանխիչ կարևոր ազդեցություն ունենալ հետագայում կազմակերպվելիք ընտրությունների համար և ստեղծել առավել նպաստավոր պայմաններ ՀՀ-ում ընտրողների ազատ և անկաշկանդ կամարտահայտման, ինչպես նաև ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ անցկացնելու կայուն պրակտիկա ձևավորելու համար:      

Գլխավոր դատախազություն քրեական գործեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին