f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Դատավորի բառապաշարից․ «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռռաս իմ վրա», «ծընգլ արիք»


Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորություններն օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց։ Կարգապահական վարույթը հարուցվել էր դատախազների հաղորդման հիման վրա` ուղղված արդարադատության նախարարությանը։ Նախարարի միջնորդության մեջ՝ ուղղված ԲԴԽ-ին, գրված է, որ դատավորի կողմից դատական նիստերի ընթացքում թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների բազմաբնույթ եւ բազմակի խախտումներ։


Ասենք, օրինակ, դատական նիստի ընթացքում դատավորը խոսել է ժարգոնային բառապաշարով, արել է նման արտահայտություններ. «ես Ձեր երկրորդ փաստաբանն եմ», «ես քեզնից լավ պաշտպան եմ», «վսյո, էս տղեն կալանավորվում ա», «դու հիմա ոնց ուզես՝ էդպես էլ կլինի», «Իջեւանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «ասեմ` Նազիկը փողի կեսը քեզ տա, թող լրիվ փողը քեզ տա, ես չեմ ուզում», «ընենց չի, որ ինձ փողերը տվել են, ես քեզ կեսը չեմ տվել, կարող ա՞ տվել եք՝ խաբար չեմ», «դու ինձ թեւ ու թիկունք եղի՝ թող էդ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորն օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «ինձ ձեր կաշառքը պետք չի», «դու ազատություն ես ստանալու», «վայրկյանական կալանքի եմ վերցնելու՝ առանց հարցուպատասխանի», «քննիչ-բան՝ դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «քեզ էս գլխից ասեմ՝ գնացքն արդեն գնացել ա, ինչ էլ անես-չանես, էդ ո՛չ փրկություն ա, ո՛չ բան ա», «իմ համար կապ չունի՝ ով ա խառնվել, ինչ ա արել, ինչ չի արել», «դնեմ ձեր համար ամեն ինչն անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի, հա՞»։

Այս բոլոր արտահայտություններում դատավորի էթիկայի կոպիտ խախտումներ կան: Բայց բացի էթիկայի խախտումներից, դատավորը դատական նիստի ընթացքում նաեւ փողոցային բառակապակցություններ է օգտագործել․ «Ձեր միջի կյաժն ե՞մ, դրել եք բանի տեղ», «մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «էդ իմ ոճն ա, ես չեմ գնում խորհրդակցական սենյակ», «թե՞ 14 տարի ստեղ Իջեւանում բոչկա ենք գլորում», «գիտես, չէ՞, ոնց եմ որոշում կայացնում` Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռռաս իմ վրա», «ծընգլ արիք», «ի՞նչ ես էսքան ամբախ-զամբախ ծանրաբեռնել», «մզզցրիք, այ ախպեր», «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ, մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը»։ Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվողներին Մելքոնյանը, որպես կանոն, դիմել է «արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպըրտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը» բառերով:

Դատական կարգադրիչին տվել է գործի քննության հետ առնչություն չունեցող հետեւյալ հանձնարարությունները․ «պաբիրոզ` մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը ծխեմ», նաեւ ծխել է: Մենք զրուցեցինք Ռաֆիկ Մելքոնյանի հետ՝ համաձա՞յն է ԲԴԽ-ի որոշման հետ, կդիմի՞ ՍԴ կամ ՄԻԵԴ։ Նա ասաց, որ որոշումը չի ստացել, չգիտի, ոչինչ չի կարող ասել։

Հենց ա՞յս արտահայտություններն է օգտագործել դատական նիստերի ժամանակ․ հարցին նա չպատասխանեց՝ անջատեց հեռախոսազանգը։ Ի դեպ, դատախազն իր զեկուցագրում նշել է նաեւ, որ դատավորը նիստերը վարել է հարբած: Մելքոնյանը կարգապահական վարույթի շրջանակներում տվել է բացատրություն, որ 2020-ին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ինչպես նաեւ իր կյանքում ողբերգական դեպքեր են եղել. «2020 թ․ հոկտեմբերի 26-ին եւ դեկտեմբերի 9-ին՝ ինչպես տանը, դրսում, այնպես էլ դատարանի շենքում, ադեկվատ չեն եղել իմ վարքագծի առանձին դրսեւորումներ, ինչը բացառապես ունեցել է պաթոլոգիկ պատճառ։ Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հաղորդման փաստարկներին, առ այն, որ իմ՝ հիշյալ ոչ ադեկվատ վարքագծի պատճառը «հարբածությունն» է, ապա չեմ կարող ասել, թե ՏՄ դատախազի տեղակալ Գոռ Ալոյանը երբ, որտեղ եւ ինչ պարագայում է նկատել իմ կողմից «ալկոհոլի չարաշահում» կամ գուցե չափել է իմ հարբածությունը, բայց ես չգիտեմ։

Պարզապես, ինքնահաստատման բարդույթը չի կարելի փարատել՝ պիտակավորելով այլ պաշտոնատար անձի։ Խնդրո առարկա հարցի կապակցությամբ օբյեկտիվ կողմնորոշվելու համար կարեւոր եմ համարում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված ծառայողական քննության արդյունքները, որոնք հնարավորություն կտան պարզելու, թե իմ հնարավոր «հարբած լինելու մասին» ինչ են հայտնել մարզի դատախազության այն դատախազները, որոնք մասնակցել են 2020 թվականի հոկտեմբերի 26-ին եւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած այլ դատական նիստերին, որոնք անցկացվել են իմ նախագահությամբ»։

Մեր տեղեկություններով, Ռաֆիկ Մելքոնյանն իշխանամետ հայացքներ է ունեցել եւ Փաշինյանի «մեծ երկրպագուներից» է։ Գուցե այդ հանգամանքն է պատճառը, որ կարծել է, թե դատարանում կարող է իրեն նման կերպ պահել եւ պատասխանատվության չենթարկվել։

 

Ռաֆիկ Մելքոնյան ԲԴԽ Տավուշի մարզ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին