f

Անկախ

«Առաջարկում եմ Էլմիրա Սուլեյմանովայի թեկնածությունը. նա ամենահարիրն է այս իշխանություններին». Լարիսա Ալավերդյան


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ վերջին օրերին իշխանություններն անթաքույց գրոհ են սկսել, մասնավորապես այն բանից հետո, երբ ՄԻՊ-ն անդրադարձել էր ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայմանն ու հանցավոր արարքներին: Հայտարարության մեջ ՄԻՊ-ը նշել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները և այլն:

Պաշտպանության նախարարությունը հակադարձող հայտարարությամբ հանդես եկավ՝ ՄԻՊ հայտարարությունը որակելով ուռճացված, ինչից հետո ՄԻՊ-ն իր հայտարարությունները վկայող տեսանյութ հրապարակեց:

Նախօրեին Արման Թաթոյանին բացահայտ քննադատեց նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ Թաթոյանը հանդես է գալիս «հակահեղափոխական դիրքերից», ինչպես նաև կասկածի տակ դնելով ՄԻՊ հայտարարությունների անաչառությունը:

Թեմայի վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետը հայտնեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

-Խստորեն դատապարտում եմ ՊՆ-ի պատասխանը ՄԻՊ-ին: Դա ոչ թե մերժելի է, այլ դատապարտելի է, և այդ տեքստի հեղինակը, նաև այն անձը, որի հետ համաձայնեցվել է այն, պետք է օր առաջ ներողություն խնդրեն նախ հայ ժողովրդից, հետո Արման Թաթոյանից:

Այս դաշտում միակ զինվորն այսօր մնացել է ՀՀ ՄԻՊ-ը, և դա բոլորիս է հայտնի: Այն, որ այս իշխանություններն ամբողջովին, այլևս անթաքույց ու հետևողական, ցավոք սրտի նաև բավականին հաջող իրականացնում են թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակները, կասկածից վեր է: Եվ տվյալ դեպքում Պաշտպանության նախարարության այդ քայլը ես համարում եմ ինքնախոստովանություն իրենց սխալ քաղաքականության և արդեն վերջնական կատարած ընտրության վերաբերյալ, այն է՝ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում: Մինչդեռ ՊՆ-ն ինքը պետք է զբաղվի սահմանային գյուղերի բնակիչների և մեր սահմանների անվտանգությամբ:

Ինչ վերաբերում է այն անձնավորությանը, որն ի պաշտոնե Անվտանգության խորհրդի քարտուղարն է, բայց այդ կառույցը դարձրել է ազգային վտանգի աճի խորհուրդ, ապա այդ մարդն արդեն վաղուց ապացուցել է իր ոչ պիտանի լինելն այդ կառույցում և բացահայտել իր իրական դեմքը:

Քննադատելով Արման Թաթոյանին՝ այդ մարդը հանդես է գալիս նեղ կուսակցական դիրքերց, որը, ինչպես գիտենք, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Այնպես որ նրա մեղադրանքներն՝ ուղղված Արման Թաթոյանին, ամբողջովին ինքնաբացահայտում և ինքնախոստովանություն է: Պարզ է, որ այդ անձնավորության շուրթերով խոսում է իշխանությունը: Իսկ ինչո՞ւ է խոսում հենց այդ մարդու շուրթերով. որովհետև այդ մարդու դիրքերն ամենաթույլն են:

-Տիկին Ալավերդյան, Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ շուտով Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր թեկնածուին կառաջադրի: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ որակի թեկնածու կառաջադրի իշխող խմբակցությունը:

-Ես վստահ եմ, որ իրենք ունեն հլու-հնազանդ թեկնածուներ, և դա մեկը չի, մի տասը թեկնածու կունենան: Պարզ է, որ կոչնչացնեն նաև այդ ինստիտուտը, մինչդեռ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կառույցն աշխարհում ամենաառաջադեմ ինստիտուտներից մեկն է: Այսօրվա պաշտպանի պես բարձր մակարդակի պաշտպան մենք չենք ունեցել, ես սա ասում եմ՝ որպես առաջին պաշտպան:

Եթե այդ անձնավորությունը հայտարարում է, թե իբր Արման Թաթոյանը հանդես է գալիս հակահեղափոխականության դիրքերից, ապա ինքն էլ ամբողջովին հանդես է գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից: Բայց Թաթոյանը երբեք հակահեղափոխականության դիրքերից հանդես չի եկել: Նա ամեն ինչ արել է բարձր մակարդակով, պրոֆեսիոնալ ու գերազանց՝ իր պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին: Նա միշտ ցույց է տվել բարձր որակ և պրոֆեսիոնալիզ՝ երբեք դուրս չգալով մարդու իրավունքների սկզբունքներից, տերմինաբանությունից ու էությունից: Ի դեպ, նույնիսկ իշխանավորների իրավունքները պաշտպանելիս նա փորձել է գտնել այնպիսի բանաձևեր, որպեսզի չխորացնի հասարակության և իշխանության միջև պառակտումը, այլ շտկի սխալները:

Ինչ վերաբերում է իշխանության թեկնածուին կամ թեկնածուներին, ապա ես էլ իմ կողմից մի թեկնածու կառաջարկեմ, որը, կարծում եմ, ամենահարիր թեկնածուն կլինի այս իշխանություններին. Էլմիրա Սուլեյմանովան, որը եղել է Ադրբեջանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Նա գերազանց կկատարի այն բոլոր հիվանդագին պատկերացումները, որոնք ունեն այս իշխանությունները մարդու իրավունքների ու պետության մասին:

 


 

Լարիսա Ալավերդյան Արման Թաթոյան ՀՀ ՄԻՊ Արմեն Գրիգորյան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին