f

Անկախ

Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը հենց այս ամենի մասին էր,այն մասին էր որ Սերժին բոլորը դավաճանել են


Չորս տարի առաջ այս օրերին Հայաստանը անցավ անդառնալիության կետը: Եթե Արցախը թուրքերին հանձնելու օպերացիայի մասին ֆիլմ նկարելու լինեի հենց տենց էլ կվերնագրեի՝ «Վիգե՛ն, մի րոպե՛»:

2017-ի աշնանը իշխանական ողջ բուրգում միակ քննարկվող թեման էր գալիք գարնանը տեղի ունեցող անցումը խորհրդարանական համակարգին և այդ համակարգի ապագա ղեկավարի թեկնածությունը: Նույն ժամանակահատվածում գրանտակերական համայնքի խորքերից շատ սլացիկ կերպով բուսնում է «Ռեսթարթ» ուսանողական շարժումը որը իբր թե պետք է բարեփոխեր գիտության ոլորտը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ «շարժման» միակ նպատակն էր հնարավոր ժառանգորդների շարքից հանել Վիգեն Սարգսյանին:

Ստանձնելով պաշտպանության նախարարի աթոռը Վ.Սարգսյանը հրապարակեց «Ազգ բանակ» հայեցակարգը, որի շրջանակներում նա մի քանի առանցքային բարեփոխում է նախաձեռնում, որոնք միտված էին լուծել տասնամյակներով ծառացած խնդիրները զինված ուժերում: 2017-ի փետրվարին ընդդիմության հիստերիայի ներքո ընդունվեց 1000 դրամների հիմնադրամի ստեղծման առաջարկը, հետո բերվեցին «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերը: Սրան զուգահեռ քրեական գործեր էին հարուցվում բանակը թալանող սպաների նկատմամաբ:

ՌԴ տարատեսակ ռազմական ուսումնարանների շրջանավարտների դեմ հարուցվող քրեական գործերը չգիտես ինչու հարուցում են նաև արևմտյան գործակալական ցանցի զայրույթը: «Թրանսփարենսի Ինտերնեշնլի» ղեկավարը դա համեմատում է 37 թվի ռեպրեսիանների հետ, իսկ «Սորոսի» հիմնադրամը գրանտ է տալիս «Ազգ Բանակ» հայեցակարգը բառացիորեն փնովելու համար: Դե իսկ 2017-ի աշնանը իբր թե պարտադիր զինծառայության տարկետում ստանալու համար ուսանողների մի փոքր խմբակ սկսում է ակցիաների շարք, որոնք քաղաքական աջակցություն են ստանում ՔՊ-ի պատգամավորների կողմից:

ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Վիգեն Սարգսյանը խայտառակ կերպով ջախջախում և քարը քարին չի թողնում թե Փաշինյանի և թե մնացած ապագա քայլառաստների ելույթներից: Զգալով որ շարժումը մարում է խաղի մեջ է մտնում Կարեն Կարապետյանը: Վերջինս բողոքավոր երիտասարդներին հրավիրում է հանդիպման ու փաստացի մեջքից հարվածում է Վիգեն Սարգսյանին, բանը նույնիսկ հասնում է վարչապետի ու ՊՆ-ի հրապարակային վեճին՝ «Վիգե՛ն, մի րոպե՛» - «Չէ, պարո՛ն վարչապետ» ծիրի մեջ:

Էդ ֆոնին բազմաթիվ այլ դրվագներ են տեղի ունենում: Միրզոյան Արարատը պնդում է, որ դժգոհ են վարչապետ Կարապետյանի աշխատանքից, բայց նրան անվստահություն հայտնել չեն ցանկանում: «ՀԺ»-ն «Ազատությունը» և այլոք սկսում են անթաքույց գովազդել Կարապետյանին ու փնովել Վիգեն Սարգսյանին: Բանակում տեղի ունեցող ապօրինությունների մասին կեղծ տեղեկատվական արշավներ են սկսում: Բանը հասնում է նրան, որ լուրեր են տարածում, որ հրամ կազմը (մասնավորապես Վ.Սարգսյանին լոյալ հրամ. կազմը) բռնաբարում է զինվորներին: Բայց ամենա կարևոր դերը վերապահված էր ՀՀԿ-ի ամենա կարկառուն անդամներին որոնք իրար հերթ չտալով անընդհատ պնդում էին, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, այլ կերպ ասած հասկացնելով, որ իրենից բացի ոչմի ուրիշ թեկնածու չեն ընդունի:

Այս կրկեսին զուգահեռ նախագահականում տեղի է ունենում քննարկում առ ապագա նախագահի թեկնածություն: Առաջ է բերվում Արմեն Սարգսյանի անունը որպես հնարավոր թեկնածու: Կարեն Կարապետյանը խիստ դրական է արտահայտվում Արմեն Սարգսյանի տարբերակի վերաբերյալ, բոլոր մնացածը չեզոք են մնում և միայն մի փոքր խմբավորում է ընդդիմանում այդ տարբերակին: 2018-ի հունվար ամսին Սերժ Սարգսյանը առաջադրում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Մինասյան Միքայելը այդ պահից սկսած դադարում է Սերժ Սարգսյանի հետ շփելը: Քաջ տեղյակ լինելով սպասվող զարգացումների մասին օրաթերթերից մեկի միջոցով (գուշակեք որ մեկի 😉) կարապետյանենք լուր են տարածում, որ Կարապետյանը իբր թե խիստ դժգոհ է Սերժ Սարգսյանի որոշումից: 3 տարի անց Մինասյանը հրապարակավ ներողություն է խնդրու պնդելով, որ նա զղջում է այդ պահին Սերժ Սարգսյանին մենակ թողնելու համար:

Հասկանալով թե ինչ փոթորիկ է գալիս ես և իմ ընկերները փորձում ենք տեղեկատվական դաշտում ինչոր հակագրոհ սկսենք այս անհայրենիք ոհմակների դեմ (լվացքի մեքենաների պատմությունը կհիշեք), սակայն մենք նույնպես դառնում ենք ուղղորդված ալիքի թիրախ: Ընդ որում ինչպես և նախորդիվ այդ ալիքի հիմքում արևմտյան գրանտակերներն էին, թիկունքում գազպրոմը, իսկ կիզակետում «հավատարիմ» ՀՀԿ-անանները:

Նույն ժամանակահատվածում պատկան մարմինները տեղեկություն են ստանում, որ բանակի կարիքների անվան տակ նիկոլամերձ շրջանակները անվադողեր են հավաքում և կուտակում քաղաքի տարբեր վայրերում: Այս «նախագծի» կազմակերպիչը խուսափում է պատասխանատվությունից Դավիթ Տոնոյանի և գենշտաբի գեներալիտետի անձնական ներգրավման շնորհիվ: Օրեր անց Կուտոյանի ԱԱԾ-ն է զեկուցում, որ ձերբակալվել են Երևանի տարբեր վայրերում ահաբեկչություն կազմակերպող մի խումբ անձինք: Այդ գործն էլ հետագայում կոծկվեց:

Սերժ Սարգսյանը առաջադրվեց վարչապետի թեկնածու: Սկսվեց քայլարշավը: 2018-ի ապրիլի 22-ին Մարիոթում հանդիպեցին Սարգսյանն ու Փաշինյանը որտեղ, Նիկլոն ասավ՝ «Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են»: Հաջորդող օրերի ժամագրությունը ես հստակ ներկայացրել եմ նախորդ գրառումներիցս մեկում:

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը հենց այս ամենի մասին էր: Այն մասին էր որ Սերժին բոլորը դավաճանել են: Ու միայն մեկ մարդ է ներողություն խնդրել, իսկ մնացածը դավաճանում են առ այսօր: Ամենաստոր դավաճանների զանգվածը կանգնած է Սերժի կողքին առ այսօր: Կարծես բանտախցի պահակներ լինեն...

Հետագայում պարզվեց որ ներողություն խնդրողը միակն էր ով իրականում չէր դավաճանել:

Հ.Գ. Mikayel Minasyan, այ հիմա կարաս արխային բլոկես ինձ, բայց չասել այս ամենը չէի կարող: Քեզ ամենայն բարիք եմ մաղթում: Լավ մնա:

Արթուր Դանիելյան ՖԲ Գրառում հեղափոխություն Սերժ Սարգսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին