Երգիչ, դաշնակահար և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը The Guardian պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում խոսել է իր մանկության տրավմայի մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Էլթոն Ջոնի խոսքերով՝ իր որդիներին՝ 10-ամյա Զահարիին և 8-ամյա Էլայջային, ինքը և ամուսինը՝ Դևիդ Ֆերնիշը մեծացնում են առանց բռնության։
«Մենք նրանց չենք ծեծում, չենք բղավում։ Երբ նրանք իրենց վատ են պահում, մեկ շաբաթով կորցնում են իրենց գրպանային փողերը կամ սարքերը, բայց ոչ ոք նրանց չի վիրավորում ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես »,-ընդգծել է 74-ամյա երաժիշտը:
«Ես միշտ վախենում էի ծնողներիցս», - խոստովանել է Էլթոն Ջոնը՝ պնդելով, որ դա ազդել է իր բնավորության և խնդիրների վրա.
Մոտ 30 տարի առաջ նա պայքարում էր ալկոհոլից և թմրամոլությունից կախվածության դեմ: «Ես դեռ անսպասելիորեն պայթում եմ», - հիշում է նա և հավելում, որ մանուկ հասակում է ձեռք բերել ցածր ինքնագնահատականը և զզվել ինքն իրենից։
«Բայց ես հալվեցի, իմացա, որ զգացմունքներ ունեմ, հետ եկա։ Բայց վնասվածքը մնում է: Երբեմն ես շատ վատ եմ մտածում իմ մասին»,- խոստովանել է արտիստը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլթոն Ջոնի երգը 16 տարվա մեջ առաջին անգամ գլխավորել է բրիտանական չարթերը։