f

Անկախ

Հինգ ֆանտաստիկ պատճառ, թե ինչու այցելել Եղեգնաձորի երկրագիտական թանգարան


Երևանից Եղեգնաձոր ընդամենը մեկ ժամ է, բայց մեզանից շատերն անգամ չեն էլ մտածել տուրիստական այց կատարել հայոց լեռնաշխարհի այդ հնագույն բնակավայր։

Հարցնում եք ու՞ր այցելել այնտեղ, դե իհարկե Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։ Քաղաքի պատմամշակութային գլխավոր կառույցը, որ հիմնադրվել է 1968 թվականին, ձեզ կզարմացնի իր բացառիկ նմուշներով ու ինքնատիպ միջավայրով։   

Թանգարանի երիտասարդ գիտաշխատող, ազգագրագետ Մանան Դաֆինը ներայացնում է առնվազն 5 պատճառ, թե ինչու պետք է գոնե մեկ անգամ այցելել Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։ Վստահեցնում է՝ թանգարանը կտպավորի նույնիսկ մշակութային մեծ արժեքների հանդիպած թանգարանասերին։

Հանճարեղ Մոմիկի խաչքարը

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կբացահայտեք միջնադարյան արվեստի հայկական Դա Վինչիին՝ Մոմիկին։ Այս թանգարանը միակն է, որտեղ ցուցադրվում է Մոմիկի ձեռակերտ խաչքարը։

Միջնադարյան վարպետի մեծությունն ու հանճարեղությունը հասկանալու համար պետք է ընդամենը կանգնել նրա հեղինակած խաչքարի առջև ու ընկղմվել դրա հոյակերտ զարդանախշերի խորքը։ Մանան Դաֆինն ասում է, որ եթե նույնիսկ Մոմիկն այս մի խաչքարը ստեղծած լիներ, դրանով նա արդեն իսկ իր արժանի տեղը կունենար համաշխարհային մշակույթի մեջ։

«Խաչքարը բացառիկ է իր կառուցվածքով, այն անվանում են նաև ասեղնագործ խաչքար իր նրբության և ձեռագործ աշխատանքի շնորհիվ,-ասում է ազգագրագետը,-ցավոք, Մոմիկն ըստ արժանվույն հանրայնացված չէ, շատերը նույնիսկ չգիտեն, թե ով է նա, բայց Մոմիկն իսկապես հանճարեղ կերպար է հայ մշակույթի պատմության մեջ»։

Թանգարանի գիտաշխատողն ասում է, որ Մոմիկի խաչքարը մոտ մեկ ամիս առաջ թանգարանի նախամուտքից տեղափոխել ենվ հատուկ իր համար ստեղծված սրահ:

«Այս բարդ ծրագիրը իրականություն դարձավ մի քանի ֆրանսահայ ընտանինքների, «Իմ Հայաստան» ծրագրի ֆինանսական օժանդակության շնորհիվ, և ավելի քան 2 տոննա կշռող խաչքարը տեղից պոկվեց ու իր արժանի տեղը զբաղեցրեց թանգարանի Խաչքարային սրահում»,-ասում է Մանան Դաֆինը։

Մոմիկից մեզ հասած ընդամենը 3 խաչքար կա, որոնցից միակը, որ հասանելի է ցուցադրության համար, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի նմուշն է։ Մյուս խաչքարն Էջմիածնի Վեհարանում է, բայց չի ցուցադրվում, երրորդը բեկորային վիճակում է՝ վնասված, կրկին չի ցուցադրվում։

Երեքհազարամյա Արջակերպ ծիսանոթ

Թանգարանում Ձեզ կներկայացնեն արջի կերպարանքով մի առարկա, որն առաջին հայացքից գեղեցիկ արջակերպ քանդակ կթվա։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում արջակերպ առարկան երեք հազար տարեկան ծիսանոթ է, որի միջոցով մեր նախնիները հնագույն ժամանակներում ծիսական արարողություններ են կատարել։

Արջի գլխին ու վզին անցքեր կան։ Գինի են լցրել են անոթի մեջ, և երբ առարկան մի փոքր թեքել են, անցքերից այն դուրս է թափվել։

 «Դրանք կոչվում են սրբազան հեղումներ»,-պարզաբանում է ազգագրագետը՝ նշելով, որ արջը հայկական մշակույթի մեջ խորհրդանշում է ուժը, առնականությունը, քաջությունն ու հզորությունը,-բացի դա, այն քանդակված է ոչ թե որպես սովորական ծիսանոթ, այլ ստեղծված է կերպար։ Եթե նայեք, կնկատեք, որ արջը ժպտում է, նա բարի է ու դրական հուզեր է առաջացնում։ Այսինքն կերպարը ստացված է նաև քանդակագործության առումով»։

Հայաստանի ողջ թանգարանային հավաքածուի մեջ արջի կերպարանքով ընդամենը երկու ծիսանոթ կա, որոնցից մեկը հենց այստեղ է ցուցադրված։

Երեքհազարամյա արջը գտնվել է խորհրդային տարիներին Արենի գյուղում, ընդ որում՝ ոչ թե պեղումների արդյունքում, այլ պատահականորեն՝ շինարարական աշխատանքների ժամանակ։

Տառապան. իր, որի շուրջ գիտնականները վիճում են մինչ օրս

Թանգարանի գիտաշխատող Մանան Դաֆինը, խոսելով թանգարանի եզակի նմուշներից մեկի՝ տառապանի մասին, ասում է, որ մինչև հիմա գիտնականները վերջնական եզրահանգման չեն եկել, թե ինչի համար է այն։

«Մի մասը կարծում է, որ այն օգտագործել են որպես ձիթհան կամ խաղող ճզմելու հարմարանք, գիտնականների մի մասն էլ կարծում է, որ այն ունեցել է ծիսական նշանակություն։ Ես վերջին տեսակետի կողմնակից եմ և որպես ազգագրագետ՝ կարծում եմ, որ այն հենց ծիսական նշանակություն է ունեցել»։

Տառապանը կնոջ վերարտադրողական համակարգի նմանությամբ առարկա է։ Քանի որ հնում կնոջը մեծարել են նաև որպես պտղաբերության և կյանքի խորհրդանիշ, նման առարկաների միջոցով ծեսական արարողություններ են կատարվել։

«Խաղողը ճզմելուց և գինի պատրաստելուց առաջ առաջին խաղողահյութը լցրել են տառապանի մեջ, հյութն անցել է դրա միջով, այսինքն կնոջ պտղաբերական ուղիներով, որից հետո այն խառնել են ամբողջ խաղողահյութին»։

Այդպիսով հեթանոս հայերը յուրօրինակ ծես են կատարել, որպեսզի գինին լինի առատ և օրհնյալ։

Ի դեպ, կնոջ պտղաբերության խորհուրդը տարածված է եղել նաև կանացիակերպ աղամանների միջոցով, որը ինչ օրս էլ գործածվում է։ Ազգագրագետն ասում է, որ աշարհի շատ ժողովուրդների մոտ է աղը համարվել կարևոր խորհրդանիշ ու սրբություն, սակայն հայերի աղապաշտությունը մյուսներից տարբերվում է կանացիակերպ աղամաններով։ Աղը, որը ժամանակին ոսկու գին է ունեցել, պահվել  է կնոջ մարմնի տեսք ունեցող հսկա աղամանների մեջ, և տան փոքրն ամեն անգամ գնացել ու մի բուռ աղ է հանել օգտագործման համար։

Ջնարակապատ ազնվական սպասք և գունազարդ խեցեղեն

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կա ևս մի եզակի ցուցանմուշ՝ մ․թ․ա․ 12-13-րդ դարերին թվագրվող խեցեղենի բացառիկ հավաքածուն։ Ջնարակապատ կավե սպասքը գտնվել է Եղեգիսից։ Հավաքածուն բաղկացած է 6 ամբողջական կտորից։ Այն անվանում են «ազնվական սպասք», քանի որ հնագույն ժամանակներում ջնարակապատ սպասքը համարվել է ճոխություն, որից կարող էին օգտվել միայն իշխանները,ազնվականները և ունևոր խավը։

«Քանի որ այս հավաքածուն գտնվել է Եղեգիս համայնքից, որտեղ ժամանակին կառուցված են եղել Օրբելյան և Զաքարյան իշխանական տների ամառանոցները, ենթադրվում է, որ դա պատկանել է հենց նրանց։ Ավելի քան 800 տարի մնալով հողի մեջ՝ այն բացարձակապես չի խունացել և չի վնասվել։ Կրկին գտնվել  է պատահական և ոչ թե պեղումների ընթացքում»,-ասում է գիտաշխատողը։

Ազգագրագետի խոսքով՝ հնում ջնարակապատ խեցեղենը Մետաքսի ճանապարհով Հայաստանից արտահանվել է տարբեր երկրներ՝ համարվելով Հայաստանի բրենդը։ Հայաստանի արժեքավոր ապրանքներից են եղել նաև աղը, որդան կարմիրը, ոսկին ու արծաթը։

Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից է նաև Ելփին գյուղից հայտնաբերված գունազարդ խեցեղենը, որը թվագրվում է մթա 18-15-րդ դարեր։

Այս անոթների վրա կտեսնեք գեղեցիկ նկարազարդումներ, առասպելական թռչունների ու կենդանիների պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու միջինբրոնզեդարյան ժամանակաշրջանի հավատալիքների մասին։

Վերադարձ դեպի նախնադար

Բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ երազել ենք ժամանակի մեքենայի միջոցով հազարամյակներ հետ գնալու և նախնադարյան մարդու կյանքն ու կենցաղը տեսնելու մասին։ Այս երազանքը մասամբ կարող է իրականանալ հենց այս թանգարանում։ Երկու տարի առաջ թանգարանի տարածքում վերստեղծվել են նեոլիթյան և էնեոլիթյան ժամանակաշրջանների միջավայրեր։Հնադարյան մարդու կացարանները կամ ինչպես ասում են՝ «նեոլիթյան տնակները», այցելուների ամենասիրած վայրն են։ Այստեղ կարող եք ոչ միայն տեսնել, թե ինչ միջավայրում են ապրել հնադարյան մարդիկ, այլ ինքներդ դառնալ այդ միջավայրի մի մասնիկը։

«Առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նախնադարյան խոհանոցի վերականգնումը, ուտեստների պատրաստումը։ Տարածքում նախատեսում ենք ցանել որոշ ուտելի բույսեր, և այցելուն իր ձեռքով կարող է հավաքել բույսերը կամ ձուկ որսալ, եփել կրակի վրա և այլն։ Այսինքն ամեն ինչ արվելու է, որպեսզի այցելուն հնարավորինս զգա, թե ինչպես է ապրել մարդը մեզանից հազարավոր տարիներ առաջ,-ասում է Մանան Դաֆինը՝ հավելելով, որ նման ենթակառուցվածք միայն իրենց թանգարանն ունի, և այս ծրագրի շնորհիվ թանգարանի այցելուների թիվն էապես աճել է։

Թանգարանի տարածքում նաև երեխաների համար կրթական ծրագրեր են իրականացնում՝ ծղոտագործություն, կավագործություն, նետասլաքների պատրաստում և այլն։ Երեխաների համար կա պեղավայր, որտեղ նրանք պեղումներ են կատարում ու «հայտնաբերում» կավե կճուճներ ու կավե բեկորներ։

«Թանգարանը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել։ Ամբողջացել է թանգարանի մշտական ցուցադրությունը, սրահները համալրվել են  նոր գույքով, թանգարանը տեխնիկապես հագեցել է նոր սարքավորումներով: Այս ամենն իրականացել է USIAD Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագի  ֆինանսական և մասնագիտական աջակցության շնորհիվ, ինչի արդյունքում կտրուկ ավելացել է թանգարանի  այցելուների (նաև օնլայն) թիվը՝ տարեկան 2000 ից հասնելով շուրջ 5000-ի»:

Վերջերս թանգարանում բացվեց նաև խաչքարային արվեստի մշտական սրահը։ Այստեղ ներկայացված են Վայոձ Ձորից հայտնաբերված միջնադարյան խաչեր կամ բեկորներ։ Ազգագրական հավաքածուի մեջ ընդգրկված են 17-20-րդ դարերի պատմության, կենցաղի, սովորությունների, հավատալիքների վերաբերյալ հարուստ նյութեր:

Ի դեպ, բացառիկ է նաև թանգարանի շենքը։ Այն միակ երկրագիտական թանգարանն է, որի շենքը կառուցվել է հենց այդ նպատակով։ Թանգարանի շենքը խորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից է։

 

 

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Մանան Դաֆին Մոմիկ մշակույթ Վայոց Ձորի մարզ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին