f

Անկախ

Ադրբեջանական, ռուսական, թուրքական և այլ օտարերկրյա մամուլը ցնծում է "Զանգեզուր միջանցքի" գաղափարից, որ ըստ թշնամու մատուցման Հայաստանի ներկայիս կառավարությունը այսպես ասած ԴԱԲՌՈՆ տվել է


Սիրելի ընկերներ այս գրառումս էլ կլինի իրականությունը բացահայտելու մի կտոր։ Իսկ իրականությունը այսօր սա է․ ադրբեջանական, ռուսական, թուրքական և այլ օտարերկրյա մամուլը ցնծում է "Զանգեզուր միջանցքի" գաղափարից, որ ըստ թշնամու մատուցման Հայաստանի ներկայիս կառավարությունը այսպես ասած ԴԱԲՌՈՆ տվել է։ Իսկ բացահայտումներից, այսինքն նոր ասելիքս այն է, որ Մեղրու Ագարակ քաղաքից մոտ 5-6 կմ դեպի Նախիջևան, ավելի ստույգ դեպի Օրդուբադ ազգային պարկ ռուսական նոր ռազմական բազա է կառուցվում։ Տարածքը կոչվում է ԾԻՐԱՆԱՁՈՐ։ Այստեղ Հայաստանի ամենախոր կիրճն է գտնվում՝ 1300 մ և ավելի ու հսկայական ժայռեր են շուրջը։ Ծիրանաձորի բարձունքների համար, ինչպես նաև Աղրթ-Բարթազ սահ­մա­նա­գծի, Խո­լադաղի համար առաջին արցախյան պատերազմում մար­տե­ր են մղվել։ Մեր հայրերն ու պապերը այդ ժամանակ Չարենցի կոչին ականջ դրեցին՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հա­վա­քա­կան ուժի մեջ է և հաղթեցին։

Նրանք չկրկնեցին մեր ապուպապերի սխալները, որ ներքին անձնական գզվռտոցից, արտաքին ու­ժե­րի շահարկումից շփոթված աշխատել են գտնել երրորդ ուժի հո­վանավորություն՝ թափառելով երկրե-երկիր, թակելով մե­­ծա­մեծ­երի՝ Պետրոս Առաջինի, Նիկոլայ Երկրորդի, ար­խա­դաշ (Չարենցի խոսքից նորից մեջբեր եմ, որ թրքերենից նշանակում է "ընկեր") Լե­նի­նի, Ստալինի դռները և աղերսելով, խոստանալով թա­գեր, թա­­գավորություններ, թուլացրել են Հայոց պե­տա­կա­նու­թյան հիմ­քերը՝ երեք ծովերից, չորս գետերից մնաց միայն Սևա­նա լիճը...

Թքելով մեր հայրերի վաստակածի վրա, որ մեր Արցախը հետ բերեցին, Հայաստանի անկախացումը ունեցան, այսօր նույն անձնական շահերով ուղղորդվողները նորից սրա նրա դուռը թակելով, Պետրոսի, Լենինի փոխարեն Լադիմիռ Լադիմիռիչի կուշտը վազելով մեզնից այդ Սևանն էլ են ուզում խլեն ու արդեն Սյունիքը ոնց գծագրել, այդպես էլ տալիս են։

Սա է իրականությունը, որ ուրճացնելով, շահարկելով արտաքին վտանգները, թուլացնելով մեր երկրի ներսում, այսօր Արցախում այդ նույն "բարեկամը" ռուս-ադրբեջանա-թուրքական ռազմաբազաներ է դրել, Նախիջևանի սահմանին Մեղրու կողմից նույնպես նման ռազմաբազա է դնում, հետն էլ ադրբեջանա-թրքա-ռուսական ծրագրով ամեն գնով հայերիս սպանելով "Զանգեզուրի միջանցք" կառուցում։

Աստված սրանց նորից իրար դեմ կհանի, ոնց որ միշտ եղել է, բայց ցավալին այն է, որ այս անգամ ռուս-պարսկական պատերազմը ավելի հավանական է, քան ռուս-թուրքական նոր պատերազմը։ Ու ամեն անգամ հայերիս հաշվին։

Նարինե Կիրակոսյանի ՖԲ էջից

Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում Զանգեզուրի միջանցք խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին