f

Անկախ

Մալխաս Ամոյան․ «Հայրենակիցների ուրախությունը մեծ ուժ է տալիս՝ նորանոր հաղթանակներ կերտելու ճանապարհին»


Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին  1 ոսկե մեդալ պարգևեց Մալխաս Ամոյանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշը 72 կգ քաշային կարգում փայլեց՝ իրեն լավագույն կողմերով դրսևորելով։ Եզրափակչում Մալխասը 3։1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություներով՝ խոսում նախապատրաստական շրջանի և հաղթանակի կարևորության մասին։


-Շնորհավորում ենք աշխարհում 1-ինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Շատ լավ, մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել՝ մի քանի ուսումնամարզական հավաքներով։ Հորեղբայրներիս, անձնական մարզիչներիս, հավաքականի մարզիչների և ինձ հետ մարզվող ընկերներիս շնորհիվ լավ մարզավիճակ ձեռք բերեցի։
Հաղթական և բարձր տրամադրությամբ մեկնեցի Նորվեգիա՝ ունենալով մեկ նպատակ՝ նվաճել ոսկե մեդալ։ Ուրախ եմ, որ ամեն բան լավ դասավորվեց և փառք Աստծո, որ ամեն ինչ ստացվեց։


-Տպավորիչ, խոշորահաշիվ հաղթանակներով առաջնություն անցկացրիք։ Կա՞ գոտեմարտ, որը կառանձնացնեք։
-Ասեմ, որ ամեն  գեոտեմարտ ուներ իր դժվարությունը, յուրաքանչյուրին նախապատրաստվել եմ, ինչպես եզրափակչին։ Նշեմ, որ ավելի բարդ տրվեցին կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը՝ իրանցի (Մոհամադ Մոխտարի) և ռուս (Սերգեյ Կուտուզով) մարզիկների հետ։ Կարողացա ճիշտ գոտեմարտել և հաղթել։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Յուրաքանչյուր հաղթանակ իր նշանակությունն է ունենում։ Այս հաղթանակն ինձ տվեց շատ մեծ վստահություն և փորձ, որ հետագայում էլ ավելի վստահ գոտեմարտեմ ու  հաղթանակներ գրանցեմ։


–Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում  յուրաքանչյուր հաղթանակով ավելի է ընդգծվում մարզիկների դերը։ Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք երկիրը և հաղթելուց հետո վեր է խոյանում հայոց եռագույնը։ 
-Շատ մեծ է պատասխանատվությունը, զգացողություններն անբացատրելի են, բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ ապրում ես ու զգում։ Այդ ամենն ավելի է կրկնապատկվում, երբ վերդառնալով հայրենիք, անմիջապես օդանավակայանում տեսնում ես մարդկանց վերաբերմունքը, զգում ես հայրենակիցներիդ ոգևորվածությունը, ուրախությունը, փոխանցվող ջերմությունը։ Այս ամենն ավելի մեծ ուժ է տալիս։ Հաղթանակներով, կարծես մի փոքր, կարողանում ենք մեղմել ցավը, հանել այս ծանր իրավիճակից։ Յուրաքանչյուրս՝ մեկը սպորտով, մյուսն այլ ոլորտում, պետք է փորձի  բարձր պահել երկրի պատիվը։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Հանդես եմ հալու գերմանական բունդեսլիգայում (ակումբային առաջնություն), այնուհետև՝ Հայաստանի առաջնությունում, որի արդյունքներով էլ պարզ կդառնա, թե գալիք ի՞նչ մրցաշարերի կմասնակցեմ։
 

Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ աշխարհի առաջնություն չեմպիոն Մալխաս Ամոյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին