Իրաքի արեւելքում գտնվող Դիյալա նահանգի գյուղերից մեկը հարձակման է ենթարկվել «Իսլամական պետություն» զինյալների կողմից։ Այդ մասին հայտնում է SHAFAQ News տեղական լրատվական պորտալը։ Գրում է Gazeta.ru-ն։
Առնվազն 12 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։
Հարձակումը տեղի է ունեցել ալ-Միկդադիյա քաղաքի մոտ (Բաղդադից 110 կմ հեռավորության վրա)։ ԻՊ զինյալները Ռաշադում հարձակվել են մի խումբ երիտասարդների վրա, որից հետո անկանոն կրակ են բացել բնակելի շենքերի վրա։
Ահաբեկիչները նահանջել են, երբ դեպքի վայր ժամանել են իրաքցի զինվորականները:
SHAFAQ News-ի աղբյուրը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բնակիչներից ոմանք ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն չի բացառել ահաբեկչության դեմ պայքարի նոր առաքելությունները։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ընդգծել է, որ նման գործողությունների նպատակը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարն է, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում ՆԱՏՕ-ի ռազմական ուժը ԻՊ-ի զինյալների դեմ պայքարելու համար օգտագործելու որոշումը։