f

Անկախ

Սա խոստովանություն է.Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չի ունեցել ռազմավարական հետախուզություն, ռազմավարական հետախուզության տեղեկատվական աշխատանքը իրականացվել է սարսափելի վատ


Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ե՞րբ են վարչապետին զեկուցել, որ հնարավոր է պատերազմ սկսվի, Նիկոլ Փաշինյանի պատասխանը ներկայացնում եմ բառացի.

«Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն էդ առումով վստահելի էր թվացել...»։

Սա խոստովանություն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չի ունեցել ռազմավարական հետախուզություն, ռազմավարական հետախուզության տեղեկատվական աշխատանքը իրականացվել է սարսափելի վատ:

Հիշեցման կարգով: Սեպտեմբերի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինվորի զոհվելու միջադեպը մեկնաբանելով, Իլհամ Ալիևը հայտարարում է.

"Նրանք պատրաստվում են նոր պատերազմի: Ընթանում է նրանց ուժերի կուտակում շփման գծի երկայնքով: Մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչին հետևում ենք, հետևում ենք նրանց բոլոր գործողություններին, և, իհարկե, մենք պաշտպանվելու ենք, այնպես, ինչպես պաշտպանվում էինք Թովուզում, պաշտպանվելու ենք բոլոր մնացած ուղղություններում":

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի նախագահը հայտարարում է.

«Հայաստանը շարունակում է հակաադրբեջանական հռետորաբանությունը և պատրաստվում է նոր հարձակումների, Ադրբեջանի տարածքում տեղակայված ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ Մինգեչաաուրի ջրամբարի և Սանգաչալախի խոշոր տերմինալի վրա, որ ապահովում է տասնյակ երկրների էներգետիկ անվտանգությունը:

...Հուլիսի 17-ից մինչև սեպտեմբեր մեր դիտարկումներով ինքնաթիռներով Հայաստան է հասցվել ավելի քան 1000 տոննա ռազմական սարքավորումներ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել Հայաստանիին հրաժարվելու ռազմական ագրեսիայից»:

Սեպետեմբերի 21-ից սոցցանցային ու լրատվական տիրույթում բազմաթիվ էին տեղեկությունները, որ Ադրբեջանում բռնագրավում են քաղաքացիների պատկանող պիկապները և դրանք տեղափոխում առանձին կայանատեղի: Ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրություն է տարածվել նույն օրը, որտեղ պարզաբանվում էր, որ ոստիկանությունը գործում է կառավարության կողմից հաստատված “Ռազմական տեխնիկայի գրանցման կանոններին” համապատասխան:

Սեպտեմբերի 24-ին հարևան երկրում սկսվում է ռեզերվիստների/պահեստազորի մոբիլիզացիա, իսկ մինչ այդ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները բերվել էին մարտական պատրաստության վիճակի: Մեր կողմից դիտարկված տեղեկատվական հոսքերը հաստատում են, որ փաստացի պատերազմական նախապատրաստությունները մարտական գործողությունների ծավալման թատերաբեմում, այսինքն՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայքնով չէին կարող տեսանելի չլինել մեր հետախուզության համար արդեն սեպտեմբերի 24-ին՝ ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության որոշման հաստատման օրը:

Բազմաթիվ հանգամանքներ հաստատում են, որ մենք չէինք կարող տեղյակ չլինել, համոզված եմ, տեղյակ ենք եղել ու ոչ ռադիոկլանումից: Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ պատերազմի սկսվելու իրական հավանականության մասին գնահատանը հիմնվել է այն տեղեկատվության վրա, որ ստացվել է ռադիոկլանումից, ինչպես պնդում է վարչապետը, ապա ծիծաղելու փոխարեն պետք է լացել:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին