f

Անկախ

Ինչպես Ղարաբաղի կարևորությունը կապեմ մնացյալ Հայաստանի հետ, փորձեմ բացատրել, թե ինչքան է կարևոր նրա հայկական, հայաստանյան մնալը


Ես չգիտեմ՝ ինչպես Ղարաբաղի կարևորությունը կապեմ մնացյալ Հայաստանի հետ, փորձեմ բացատրել, թե ինչքան է կարևոր նրա հայկական, հայաստանյան մնալը: Նախ, ինքս եմ ղարաբաղցի՝ տենդենցիոզ չլինի, դե հետո էլ կարծիք պարտադարել մեկ ուրիշներին՝ իմը չէ բնավ, դժվար է: Համ էլ՝ մի կարևոր ասպեկտ էլ գոյություն ունի. մեր կարճուերկար կյանքով տեսանք, որ սովորական մարդիկ, ղարաբաղցի, թե լոռեցի, գյումրեցի՝ հարց չեն լուծում, ընդամենը ֆեյսբուքյան մտավարժանքներ են՝ որ կան:

Ուզում եմ միայն ասել, որ ճակատագրի բերումով շրջելով ամբողջ պատմական Ղարաբաղը, համապատասխանաբար՝ մնացած Հայաստանը իմանալով գրեթե ընդամենը մի Երևանով, այնումենայնիվ, հաստատում եմ, որ բիբլիական Հայաստանի ամենաբնիկ, մաքուր կտորը Ղարաբաղն է: Աչքերիցս չի գնում Տողի Դիզակի մելիքի ապարանքը՝ մնաց թուրքին: Իմ ծննդավայրի եկեղեցիները, երբ երեխա ժամանակ մորս հետ որձակ էինք տանում Սուրբ Գրիգորիս Հարվա եկեղեցին, մեր տանից մի տասը րոպե ոտքով ճանապարճ, մայրս ասում էր.

-Պիտի յոթ անգամ շրջենք՝ որձակը մորթելուց հետո, ամեն անկյունից յոթ անգամ պաչենք՝ աստված մեզ լավ աչքով նայի, հերդ հեռու ա գնում՝ թուրքերը, մի բան չպատահի:

Ու բերենք որձակը տուն, յոթ բաժին անենք, հարևան-բարեկամ, բաժանենք, մատաղ ենք արել: Էն ժամանակ ես արդեն զգում էի, որ էդ Հարվա եկեղեցու պատերը դարերոգվ պաչած են, մեր նախնիների շուրթերն էլ են կպել էդ չիչքարի մամռոտ պատերին:

Ու մեր սիրտը իսկականից ցավում էր, որ մենք Հայաստան չենք, Մենք Ադրբեջանին ենք ենթարկվում: Մեր շուրջը կամայական թուրքեր կային, սովորական մարդիկ, որ համարձակ ասում էին՝ էս հանդերը լրիվ մերն են ու չէին վախենում հանկարծակի դատաստանից: Հայրս էլ վրա էր բերում, թե. «արա, շա՞շ եք դուք, ձեզ սկի մի խելքը գլխին գերեզմանոց չունեք, ո՞նց են հանդերը ձերը, մենք պատահական ենք մնացել Ադրբեջանին: Ժամանակ կգա՝ ամեն ինչ կդզվի, Հայկական հարցը դեռ չի լուծվել»:

Բրեժնևի ժամանակներն էին, հայրս «Ազատություն», «Գոլոս Ամերիկի» էր լսում, միշտ մորս հետ դարդոտվում իրիկունները, թե ինչ բեյնամուս են եղել մեր պապերը, մնացել ենք առանց Հայաստան:

Զարմանալի է, հիմա եմ հասկանում, որ հայրս իսկական գաղափարակից էր, ու էդպիսին էլ կա, թեպետ՝ կոմունիստ: Հետո մի օր ինքնապաշտպանություն է սկսել կազմակերպել մեր Խաչենում ու՝ կազմակերպել է:

Վերջաբանի փոխարեն՝ ինչ գրեմ էս գրառման համար:

Ինձ թվում է՝ պատերազմը պիտի շարունակվի: Դա մեր ուզածով չէ, ոչ էլ մեր ընտրությունը: ժամանակի թելադրանք է: Եթե սխալ դուրս գամ, ուրեմն իզուր էին մեր ողջ կյանքի զրկանքները, ուրախությունները, մի կես կյանք ինքնաբավությունը, իզուր էին...

.Արամ Ալավեդյանի ՖԲ-յան էջից

Արամ Ալավերդյան ՖԲ Գրառում Արցախ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին