ԱՄՆ-ում COVID-19 համաճարակի ընթացքում որբացած երեխաների թիվը կարող է ավելին լինել, քան նախկինում ենթադրվում էր։ Այդ մասին հայտնում է Time հրատարակությունը՝ հղում կատարելով Pediatrics ամսագրի ուսումնասիրությանը։ Գրում է Gazeta.ru-ն։
Հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում ավելի քան 120 000 երեխաներ կորցրել են իրենց ծնողներից մեկին, տատիկին ու պապիկին, որոնք եղել են նրանց ֆինանսական աջակցության հիմնական աղբյուրները։ Եվս 22000 երեխա վերապրել է երկրորդ խնամակալի մահը, որը նրանց բնակարան էր հատկացրել, սակայն չէր բավարարել երեխայի մյուս հիմնական կարիքները։
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հանգեցրել է որբերի թվի 15% աճի, նշում են հետազոտողները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից գիտնականները պարզել էին, որ COVID-19-ի համաճարակը հանգեցրել է նրան, որ 1,5 միլիոն երեխա, այդ թվում՝ Ռուսաստանում, կորցրել է ծնողներից մեկին կամ տատիկին ու պապիկին,