f

Անկախ

Այսօր Թուրքիայի առաջնորդը ցանկանում է վերջակետ դնել միանգամից բոլոր հարցերին. Սերգեյ Մարկեդոնով


МГИМО-ի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Bunin&Co տելեգրամյան ալիքի համար վերլուծել է Էրդողանի՝ Հայաստանին հասցեագրված վերջին հայտարարությունները:

Նորից խոսեցին հայ-թուրքական կարգավորման մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ուրվագծեց այն սահմանները, որոնցում կարող է սկսվել այդ գործընթացը: Տեսնելու համար Անկարայի և Երևանի երկխոսության հնարավոր հեռանկարները կարևոր է հասկանալ թուրք առաջնորդի հայտարարության ժամանակը, տեղը և հանգամանքները:

Էրդողանը Կովկասի ողջ տարածաշրջանի համար այդ հրատապ թեմայով արտահայտվեց հոկտեմբերի 26-ին՝ աշխատանքային այցով գտնվելով Ադրբեջանում: Նա և Իլհամ Ալիևը՝ պետությունների երկու ղեկավարները, մասնակցեցին Ֆիզուլիի օդանավակայանի՝ «Նոր Ղարաբաղի» խորհրդանիշի բացմանը: Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոսակցությունները դեռևս իրականություն չեն դարձել, Ալիևը և Էրդողանը Զանգեզուրյան միջանցքի «հիմքը» դրեցին: Այդ նախագծի մարմնավորմանը դեռ պետք է հասնել, շատ հարցեր են մնացել, սակայն թուրքական և ադրբեջանական ղեկավարները փորձում են ամեն կերպ արագացնել իրադարձությունները:

Այդ խորապատկերում էլ հնչեցին Էրդողանի ազդակները՝ ուղղված Հայաստանին: Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը պետք է կարգավորի հարաբերությունները Բաքվի հետ: Առանց այդ պայմանի կատարման՝ Հայաստանի հետ բնականոն հարաբերությունները չեն սկսվի: Այս թեզը Թուրքիայի նախագահն առաջին անգամ չէ, որ հնչեցնում է: 2021 թ. սեպտեմբերին, Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլու միջոցով ստանալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը, Էրդողանն արդեն խոսել էր հայկական կողմի համար Բաքվի հետ հարաբերությունները լավացնելու անհրաժեշտության մասին: Այսպիսով նախապայմանը մնում է նույնը: Ըստ էության, հայ-ադրբեջանական հակամարտությունը հայ-թուրքական դինամիկայից առանձնացնելու անհնարինությունը մեծ հաշվով (ասենք՝ նաև չկամությունը) ջնջեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի հետ չափազանցված  հույսեր էին կապում 2008-2009 թթ. շատ մեկնաբաններ:

Այսօր Թուրքիայի առաջնորդը ցանկանում է վերջակետ դնել միանգամից բոլոր հարցերին: Եվ սկզբունքորեն խուսափել չափազանցված ակնկալիքներից: Սակայն Էրդողանի «հայկական քարտում» ներքաղաքական արմատներ էլ կան: Երկրի ներսում ընդդիմախոսները քննադատում են նրան միջազգային ասպարեզում արկածախնդիր ոճի վարքագծի համար: Եվ բնավ պատահական չէ, որ թուրք նախագահը, Ադրբեջան այցին զուգահեռ,  խիստ հայտարարություններով հարձակվեց «հինգերորդ շարասյան» վրա, որին անհանգստացնում է իր իսկ գլխավորած «Արդարության և զարգացման կուսակցության հաջողությունը»: Էրդողանի համար կարևոր է ցույց տալ, որ հայրենասիրական դաշտում իրեն հավասարը չկա:

Սերգեյ Մարկեդոնով

 

 

Աշխարհում Տարածաշրջան Ադրբեջան Թուրքիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին